Կարծիք

15.03.2020 22:38


Հանցավոր անպատասխանատվություն և անմեղսունակություն. Փաշինյանը պոտենցիալ վարակակի՞ր է

Հանցավոր անպատասխանատվություն և անմեղսունակություն. Փաշինյանը պոտենցիալ վարակակի՞ր է

Վարչապետի լայվից պարզ դարձավ, որ այն «իտալացին», որը Մեղրիում է հայտնաբերվել, շփում է ունեցել իր հետ։ Դա է պատճառը, որ Փաշինյանը կրկնակի թեստ է հանձնել կորոնավիրուսի պահով։

Սա այն էր, ինչի մասին զգուշացնում էինք շատ վաղուց։ Զգուշացնում էինք բառիս բուն և փոխաբերական իմաստով կորոնավիրուսակիր իշխանության մասին։

Զգուշացնում էինք, որ հանուն սեփական քաղաքական շահերի և գրպանային ՍԴ ունենալու ցանկության չի կարելի մարդկանց ռիսկի ենթարկել, բազմամարդ հավաքներ կազմակերպել և կորոնավիրուսի տարածման մասշտաբներին ու արագությանը նպաստել։ Չլսեցին, իսկ հիմա սպասում են թեստի պատասխանին ու քննարկում հանրաքվեն չեղարկելու հնարավորությունը։ Անպատասխանատվությունն ու անմեղսունակությունը բա էլ ո՞նց է լինում։

Եթե նույնիսկ Փաշինյանի կրկնակի թեստը բացասական արդյունք տա, ապա պարզ է, որ Վայքի բիստրոյում «իտալացին» հասցրած կլինի շատերին վարակել։ Այդ վարակվածները համեմատաբար քիչ կլինեին, եթե Փաշինյանը ռեալիթի շոու չապահովեր տեղում։

«Իտալացու» բացահայտումը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի ցածր որակով է ապահովվում վարակի բացահայտումը և ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում (իրականում խայտառակ պատկեր է)։

«Իտալացին» վերջերս է վերադարձել Իտալիայից, բայց չի մեկուսացվել ու դարձել վարակի տարածման աղբյուր՝ «բռնացնելով» նաև վարչապետին։

Սա նաև ցույց է տալիս, որ բացի հանցավոր անպատասխանատու լինելուց, այս իշխանությունը նաև անմեղսունակ է, քանզի ինքնամոռաց ատելության քարոզին տրվելով՝ վտանգի տակ է դրել սեփական առողջությունը։

Իհարկե լավ կլինի, որ Փաշինյանի կրկնակի թեստը բացասական պատասխանով լինի, բայց եթե հանկարծ հակառակը պարզվեց, նշանակում է՝ Հայաստանում վարակի մասշտաբները շատ ավելին են, քան արձանագրվում է պաշտոնապես։

Փաշինյանը քարոզարշավի ժամանակ շատերի հետ է շփվել ու շատերին ներքաշել ռիսկի գոտի, այդ թվում՝ կառավարության անդամներին, իր թիկնազորին, մտերիմներին...

Մի խոսքով, թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական իշխանություն ունենք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը