ՀՀ քաղաքական դաշտում ընդգծված արևմտյան դիրքորոշում ունեցող որոշ ուժեր քաղաքացիների շրջանում հակառուսական քարոզչություն իրականացնելու հանձնարարություն են ստացել․ «Փաստ»
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ քաղաքական դաշտում ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցող մի քանի ուժեր, որոնք ՀՀ քաղաքական դաշտում չունեն լուրջ քաղաքական դերակատարություն և կշիռ, ինչպես նաև համապատասխան մարդկային ռեսուրս և լծակներ, հանձնարարություն են ստացել ՀՀ քաղաքացիների շրջանում հակառուսական լուրջ քարոզ իրականացնել։
Իրականում հակառուսական քարոզչություն նրանք միշտ են տարել, սակայն այս փուլում նրանք առավել ակտիվ լինելու հրահանգ ունեն Արևմուտքից: Ընդ որում, նրանք տարբեր ժամանակաշրջաններում իրենց գործողություններն իրականացնում են տարբեր եղանակներով:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկա շրջանում այդ գործընթացն իրականացվում է բացահայտ հակախորհրդային քարոզչություն իրականացնելու միջոցով։ Օրինակ՝ անընդհատ թիրախավորվում են տարբեր խորհրդային գործիչներ, քննադատության ենթարկվում խորհրդային տարիներին կայացված որոշումներ կամ պայմանագրեր և այլն։
Սրան զուգահեռ, ակնհայտ արևմտյան դիրքորոշում ունեցող տարբեր «փորձագետների» ու «քաղաքագետների» միջոցով կազմակերպվում են մամուլի ասուլիսներ, հեռուստաբանավեճեր, նրանց անընդհատ ընդգրկում են տարբեր տիպի քննարկումներում, որպեսզի իրենց կողմից առաջ քաշած թեզերը հանրային սեփականություն դարձնեն։
Թերթի տեղեկություններով՝ այս ողջ գործընթացը որոշակի հավանություն է ստանում ՀՀ գործող իշխանությունների կողմից, որպեսզի քաղաքական-տեղեկատվական դաշտում «բալանսավորում» ապահովվի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։