Արտակարգ դրությունը նաև արտակարգ պատասխանատվության հարց է
Անլրջությունն ու վտանգներին թեթևամիտ վերաբերմունքը, ցավոք, մարդ արարածին բնորոշ հատկանիշների շարքում են: Երբ որևէ անհատ անլուրջ է վերաբերվում որոշակի վտանգ պարունակող իրադրությանը, անտեսում է այլ անձանց զգուշացումները և խորհուրդները, ապա ամենայն հավանականությամբ, գրեթե անվրեպ, բախվում է այդ վտանգին: Դա անհատի խնդիրն է, իհարկե:
Ընդհանուր առմամբ, խնդիրը ոչ միայն լուրջ-անլուրջն է, այլև այն հանգում է պատասխանատվության զգացում ունենալուն:
Իսկ երբ պետության ղեկին կանգնած, այսինքն՝ պետական կառավարման ամբողջ համակարգի գործունեության ու դրա հետևանքների, հարյուր ու հարյուր հազարավոր, մեր դեպքում՝ շուրջ 3 միլիոն մարդկանց համար անմիջական ու քաղաքական պատասխանատվության ենթակա գործչի է վերաբերվում, ապա դա արդեն հանուրի խնդիրն է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է գործածում «արձանագրենք» բառը: Դե ինչ, արձանագրենք:
Առաջինը՝ արձանագրենք, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված մարտի 16-ի երեկոյան մտցված արտակարգ դրությունը հասունացած անհրաժեշտություն էր, ստեղծված իրավիճակից բխող, իրավիճակի հարկադրած քայլ:
Ենթաարձանագրենք նաև, որ արտակարգ դրություն հայտարարելու հարցում Հայաստանի գործող «թավշյա» իշխանության հետագա հապաղումն ուղղակիորեն չէր ընկալվի ոչ հասարակության, ոչ էլ քաղաքական ուժերի, ոչ էլ նույնիսկ՝ իշխանամետ ֆեյքերի կողմից:
Երկրորդ՝ արձանագրենք նաև այն ակնհայտ իրողությունը, որ գործող կառավարությունը, ամենից առաջ՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, առնվազն մի 15-20 օրով ուշացավ այս հարցում: Ի վերջո, այդ գրողի տարած վարակի մասին երեկ չէ առաջին օրը չէր հայտնի դարձել, իսկ հարևան երկրներում էլ 5 օր առաջ չէր այն հայտնաբերվել: Ցավոք, սա կառավարության այն հապաղումն է, որի համար բոլորս ենք թանկ վճարելու՝ թե՛ պատկերավոր ասած, թե՛ ուղղակիորեն: Բոլո՛րս. ներկա իշխանությունը և նախկինները, իշխանասերներն ու ընդդիմադիրները, ֆեյսբուքներում անեծքներ գրողներն ու Ֆեյսբուքում չգրանցվածները, հավատացյալներն ու անհավատները, մի խոսքով՝ մինչև ամենավերջին Պողոսը:
Արտակարգ դրություն հայտարարելու հարցի խորհրդարանական քննարկման ժամանակ նման մի հարց էլ ուղղվեց վարչապետ Փաշինյանին, թե՝ ինչո՞ւ մեկ շաբաթ առաջ նման որոշում չկայացվեց: Վարչապետ Փաշինյանի պատասխանն այն էր, թե՝ վերջին 4 օրվա ընթացքում վարակվածների թիվը երկրում քառապատկվել, նույնիսկ հնգապատկվել է, ինչը հուշում է, որ սովորական քայլերը չեն կանգնեցնում գործընթացը ու հենց վերջին չորս օրերում է ծագել կամ երևակվել արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը:
Ափսոս, հակադարձող չեղավ, որ կարելի էր և հակառակ մոտեցումն ունենալ, այսինքն՝ ոչ թե սպասել ու անհամ հանաքներով փորձել կատակի տալ կորոնավիրուսի վտանգի թեման, այլ անմիջապես ձեռնարկել արտակարգ քայլեր հենց սկզբից, որպեսզի այսօր նույն այդ վիճակագրությանը հղում անելու դառնություն չունենայինք:
Վտանգի զգացումը կար, եթե չլիներ, ապա դեռևս մարտի 1-ին նախատեսված հիշատակի երթը չէր չեղարկվի: Այդ մոտեցումը, սակայն, տարրալուծվեց վարչապետի նախաձեռնած հանրաքվեի ակտիվ քարոզարշավով, բազմամարդ հավաքներով:
Այնինչ, պետք է դրսևորվեր և՛ պատասխանատվության սուր զգացում, և՛ բավարար հեռատեսություն՝ իրավիճակն ու դրա հնարավոր զարգացումները սթափ գնահատելու համար:
Ցավոք, պետք է արձանագրել, որ հենց այդ հատկանիշները գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններում չդրսևորվեցին: Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Փաշինյանը, ով պատերազմական վիճակում նաև գերագույն գլխավոր հրամանատարն է, հնարավորինս փորձում է խուսափել անձամբ պատասխանատվություն ստանձնելուց: Մե՛կ քաղաքացիների բարձր ինքնագիտակցության վրա է հղում անում, մե՛կ մի այլ հանգամանք մեջտեղ բերում: Անգամ արտակարգ դրության պարետի պատասխանատվությունը փոխվարչապետ Ավինյանի վրա դրվեց:
Արձանագրենք և այն, որ արտակարգ դրությունը նաև արտակարգ պատասխանատվություն է ենթադրում: Դեռ լավ է, որ ի վերջո, ընկալվեց նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Իսկ որոշակի քայլերի համար կորսված ժամանակի միակ փոխհատուցումը սխալներից ճիշտ հետևություններ անելն է:
Արձանագրենք նաև, որ արտակարգ դրությունը (ինչպես, ասենք, կարանտինային միջոցառումները) ընդամենը գործիք է, այլ ոչ թե՝ համաբալասան: Դա միջոց է, որը նախատեսված է կառավարությանը, գործադիր իշխանությանը ավելի արագ ու անխոչընդոտ գործելու, իրավիճակը կայունացնելու և վերահսկողության տակ վերցնելու համար:
Իսկ մեր նկատի ունեցած պատասխանատվությունը նաև ենթադրում է, որ այս պահին եղած իշխանությունը, իշխանության ղեկավարը պետք է գործեն՝ առանց պաթոսային ու պոպուլիստական թեփի:

Արմեն Հակոբյան