Մեր նկատմամբ անհարգալից գտնվեցին, մենք էլ ցույց տվեցինք, որ կարող ենք ավելի ցայտուն անհարգանք դրսևորել. Ալումյան (տեսանյութ)
Մեզ այսօր հեռախոսզանգով տեղեկացրեցին, որ դատական նիստ այսօր չի լինելու, իսկ կարգն այսպես է՝ կամ մեզ ծանուցում են, որ չի լինելու, իսկ եթե ոչ, մենք գալիս ենք դատական նիստերի դահլիճ, այնտեղ գալիս է նիստերի քրատուղարը, կամ որևէ այլ պաշտոնատար անձ և պատճառաբանված տեղեկացնում, որ դատական նիստը տեղի չի ունենալու: Պատշաճ տեղեկացում չի եղել, մենք եկանք այստեղ, որ իրավասու անձից լսենք՝ ինչու դատական նիստ տեղի չի ունենալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Դիտարկմանը, թե Ալումյանը ձեռքով հարվածում էր սեղանին, պաշտպաններից Միհրան Պողոսյանը դատավորի աթոռն էր զբաղեցրել, իսկ Հովհաննես Խուդոյանն էլ դատախազի, ի՞նչ էիք ուզում դրանով ասել, Ալումյանն ասաց, որ իրենք որոշ ժամանակ համբերատար սպասում էին մինչև որևէ մեկը կտեղեկացնի՝ ինչ է կատարվում:
«Կարգադրիչներին խնդրել էինք, որ իրենք տեղեկացնեն դատարանի կազմին, որ մեզ ինչ-որ ձևով բացատրեն, թե ինչ է տեղի ունենում: Նիստերի քարտուղարը, թե դատավորի օգնականը փորձեց պարոն Խուդոյանին դահլիճից դուրս ինչ-որ խոսակցության հրավիրել, որ բացատրի, թե ինչու դատական նիստը տեղի չի ունենալու: Դա ձև չի, դա քաղաքակիրրթ և օրինական ընթացակարգ չէ բացատրություններ ներկայացնելու համար, դրա համար մենք ասացինք, որ կգտվնենք դատարանի դահլիճում այնքան, մինչև որևէ մեկը կգա և կբացատրի՝ ինչու դատական նիստը տեղի չի ունենալու, երբ է դատավորը վերադառնալու, գոնե կասի, թե երբ սպասենք հաջորդ դատական նիստին»,-ասաց Ալումյանը:
Նա նաև նշեց, որ կարգադրիչներից մեկի միջոցով իրենց տեղեկացրեցին, որ որևէ մեկը չի պատրասվում իջնել դատարանի դահլիճ և ասել, թե ինչ է կատարվում: «Հավանաբար, իրենց պատվից ցածր համարեցին գալ և մեզ դատական նիստերի դահլիճում բացատրել: Այդ ժամանակ անձամբ ես սկսեցի իրենց լսելի դարձնել, որ գտնվում ենք դատանաի դահլիճում»,-նկատեց փաստաբանը:
Հարցին էլ՝ դատավորի աթոռը զբաղեցնելն օրենքի արգելք չէ՞, Ալումյանն ասաց, որ չկա որևէ օրենք, որը արգելի նստել այդ աթոռին: «Համենայն դեպս, այն ինչ այստեղ տեղի էր ունենում, մեր նկատմամբ անհարգալից մոտեցում էր և մենք այս ձևով ցանկացանք ցույց տալ, որ կարող է պատահի մենք սկսենք փոխադարձ ու ավելի ցայտուն անհարգանք դրսևորել, իրենք հասկացան դա և, բարեբախտաբար, շուտ հասկացան: Մեկը եկավ, ով ներակայցավ որպես այս դատարանի պատասխանատու և շատ քաղաքավարի ներկայացրեց, թե ինչու դատական նիստը տեղի չի ունենալու, որից հետո մենք դուրս եկանք և համարեցինք այս խնդիրը սպառված»,-եզրափակեց Ալումյանը:

Աղբյուրը՝ tert.am