Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանը քիչ առաջ բողոք ներկայացրեց դատարան
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը բողոքարկվել է դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։
Նրան կալանավորել էին ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: