Հիշո՞ւմ եք` մի վարչապետ ունեինք. Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկն էր` էն, որ ասում էր` համաշխարհային տնտեսական ճգնաժամն ո՞ւմ շունն է, որ մեզ համար խնդիրներ ստեղծի, բանի տեղ մի դրեք`սուսուփուս կանցնի-կգնա մեր կողքով, չե՛նք էլ նկատի։ Մի բան էլ «դուխ տվեց», թե` «յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություն է»։
Բայց ճգնաժամն այլ «պլաններ» ուներ Հայաստանի հետ կապված՝ եկավ, հարմարավետ տեղավորվեց ու ոչ մի կերպ չէր ուզում հեռանալ. 2009 թ. Հայաստանը ճգնաժամային անկման ռեկորդային ցուցանիշ արձանագրեց`14 տոկոսից ավելի, դարձավ առաջինը գլոբալ ճգնաժամից տուժած երկրների ցուցակում, և մինչ մյուսները քիչ-քիչ հաղթահարում էին «հիվանդությունը», տևական ժամանակ դրա տակից դուրս չէր գալիս։
Երեկ էլ վարչա(հրամայա)պետ Փաշինյանը որոշեց «կաշպիրովսկի» խաղալ` լայվ մտավ ու աչքալուսանք տվեց «հպարտ քաղաքացուն», թե սատանան այնքան սարսափելի չէ, ինչպես թվում է։ Կորոնավիրուսն, իհարկե, լավ բան չէ, բայց էդքան «վախենալու» չի, ինչքան ոմանք փորձում են ներկայացնել. խուճապի մի մատնվեք, հիշեք, որ ճգնաժամ բառի արմատը ճգնելն է, և ուրեմն, լավ «ճգնելու» դեպքում կարող ենք մի բան էլ շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից` փակել անորոշ ժամանակով հետաձգված «տնտեսական հեղափոխության» էջը և միանգամից անցնել «կորոնավիրուսային հեղափոխության» փուլին։
«Փառք Աստծո, ֆինանսական շուկայի վիճակը կայուն է։ Ինչպես և ասել եմ, մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է, շատ կայուն է, մանավանդ անցած տարվա մեր ցուցանիշներից հետո, երբ որ մենք մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր ռեկորդային մակարդակի, և ԿԲ-ն էլ աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահեստավորել, և այստեղ որևէ խնդիր չենք ունենալու, և ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց նա` մոռանալով, որ էդ ֆինանսական կայունության համար «նախորդ կոռումպացված իշխանություններին» է պարտական։ «Միջազգային պահուստների աննախադեպ բարձր մակարդակի» համար էլ պետք է շնորհակալ լինի բյուջեի թերակատարմանը` պլանավորված, բայց չկատարված կապիտալ ծախսերին և բյուջետային ծրագրերին։
Ինչ վերաբերում է «մեր», այսինքն` իր չունեցած «տնտեսական քաղաքականությանը», որից սատանան ինքը գլուխ չի հանի, ուր մնաց` աղքատ, հպարտ քաղաքացին, «ես ուզում եմ բաց ասել և անկեղծ ասել, որ էստեղ մենք չենք ուզում շատ շտապ, շտապողական քայլեր անել, որովհետև նախ պետք է` ես էրեկ ԱԺ-ում ասեցի, տնտեսական նպաստի տրամաբանությանը ես դեմ եմ, տնտեսական նպաստ, սոցիալական նպաստին զուգահեռ եմ էդ անունը ձևակերպում. մենք պետք է ոչ թե տնտեսական նպաստ տանք, տնտեսությանը սոցիալական նպաստ տանք, որը նրան կթուլացնի, այլ պետք է ամեն ծախսվող կոպեկի, լումայի հիմքում դնենք զարգացման ծրագիր, համոզվենք, որ էդ աջակցության արդյունքում բիզնեսները դառնալու են ավելի մրցունակ, ավելի ուժեղ, և հետագայում ավելի ինքնավստահ են գործելու։
Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ 2018 և 2019թ. արդյունքներով Հայաստանը կուտակել է շատ մեծ պոտենցիալ, որը տնտեսական, այսպես ասած` ռեստարտ իրականացնելու և տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու շատ մեծ պոտենցիալ է կուտակել, և այդ պոտենցիալը, իհարկե, կօգտագործվի, որպեսզի մենք էս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած տնտեսական իրավիճակով։ Միակ նրբությունն այն է, որ մենք պետք ա էստեղ իսկապես կայացնենք ինֆորմացված որոշումներ, քննարկված որոշումներ և ռազմավարական խորություն ունեցող որոշումներ, և մենք օրը մի քանի անգամ քննարկումներ ենք ունենում այդ կապակցությամբ։ Այսօր էլ մեծ քննարկում, նիստ կունենանք»։
Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավեցնեմ` կորոնավիրուսային ճգնաժամից «շահած դուրս գալու պլանը» պատրաստ է։ Կաշխատի՞, թե՞ ոչ այնքան` դեռ պարզ չէ, բայց հոգ չէ։ Կարևորը` որ «իրավիճակը կայուն է, վերահսկելի է, վերահսկվում է։ Մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար հնարավորություն է, զրոյական կետ է, որի վրա պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն` սկսած սոցիալական պատասխանատվության մեր ընկալումներից, վերջացրած մեր առօրյա սովորույթներով»։
Պայմանավորվեցի՞նք։ Շա՛տ լավ։ Ուրեմն, երկու կարծիք չի կարող լինել` «մենք այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած, ուժեղ, շատ ավելի հպարտ, շատ ավելի հզոր, շատ ավելի կենսունակ, շատ ավելի մրցունակ, շատ ավելի գրագետ, նաև` իհարկե, որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես հանրություն, որպես ազգ, որպես պետություն շատ ավելի միասնական»։
Մնում է ևս մեկ անգամ արձանագրել` «կորոնովիրուսն ո՞ւմ շունն է», վերաբերվել դրան որպես «սովորական հարբուխի կամ գրիպի», միշտ հիշել` «մեզ կորոնավիրուսով չեն վախեցնի, կորոնավիրուսը մեզ չի վախեցնի», ու դուխո՛վ` գլուխը բարձր, հպարտ և երջանիկ քայլել դեպի անորոշ ապագա։
Իսկ արտակարգ դրությունը, որ հայտարարել են, կորոնավիրուսի աչքը վախեցնելու համար է` որ հանկարծ շատ չհաբռգի...
Ո՛չ խուճապին, այո՛ «կորոնավիրուսային հեղափոխությանը»

Լիլիթ Պողոսյան