Քաղաքական

17.03.2020 22:26


Արդարադատության նախարարությունում 20 ամսում տրվել է մոտ 1. 640. 000 դոլար պարգևավճար

Արդարադատության նախարարությունում 20 ամսում տրվել է մոտ 1. 640. 000 դոլար պարգևավճար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Ստացված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարները վճարվել են՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 125,784.2 հազ. դրամ, արտաբյուջետային հաշվից՝ 528,556.3 հազ. դրամ, քաղաքացիական ծառայողների կատարողականների արդյունքների հիման վրա պարգևատրման համար նախատեսված պարգևատրման ֆոնդից՝ 128,906.4 հազ. դրամ:

20 ամիսների համար վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 783.246.900 դրամ կամ շուրջ 1.640.000 դոլար, որն ամսական կտրվածքով կազմում է 82.000 դոլար:

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատողների առավելագույն թիվը 300 է:

Այս խորագրի վերջին նյութերը