Քաղաքական

18.03.2020 12:14


Հանցավոր անգործությա՞ն, թե՞ կոռուպցիայի դրսևորում․ Փաշինյանը խոստովանեց, որ երկրում չեն գործում օրենքները․ «Իրավունք»

Հանցավոր անգործությա՞ն, թե՞ կոռուպցիայի դրսևորում․ Փաշինյանը խոստովանեց, որ երկրում չեն գործում օրենքները․ «Իրավունք»

«ԱԺ-ում իր ելույթի ընթացքում Փաշինյանը խոստովանեց, որ իր կառավարությունը չի կարողանում հետևել, որ կատարվեն օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված նորմատիվները, այդ թվում՝ հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, աշխատանքային, աղմուկի և այլն։

Նա հայտարարեց, որ հիմնարկների 90 տոկոսում, այդ թվում՝ պետական, սահմանված նորմատիվները չեն պահպանվում։

Այդ դեպքում հարց է ծագում, եթե իրոք երկրում ստեղծվել է այդպիսի քաոսային, անկառավարելի վիճակ, ինչո՞վ են զբաղվում պետական տարբեր գերատեսչություններ (որոնք, ի դեպ, հսկայական պարգևավճարներ են ստանում), ինչու դրանք չեն պայքարում համատարած ու զանգվածային խախտումների դեմ, և արդյոք դա հանցավոր անգործությա՞ն, թե կոռուպցիայի դրսևորում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը