Քաղաքական

19.03.2020 13:28


Ի՞նչ ասեմ, ազիզ ջան. Սամվել Ալեքսանյան

Ի՞նչ ասեմ, ազիզ ջան. Սամվել Ալեքսանյան

«Հրապարակը» զանգահարեց Սամվել Ալեքսանյանին՝ տեղեկանալու, թե նա ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ իր իտալացի գործընկերը եկել է Հայաստան ու ջերմություն իջեցնող դեղեր խմելով՝ վարակել իր կոլեկտիվին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակ ախտորոշված 115-ի դեպքերի հիմնական մասը կամ վերաբերում է Էջմիածնի հայտնի նշանդրեքին, կամ իտալացուն։

Նաև նախապես պատրաստվել էինք, որ գործարարը հեռախոսը վերցնելու պարագայում կասի․

«Ալեքսանյանը չի, գնացել է ռայոն»։ Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ մեր հարցին, «պարոն Ալեքսանյա՞ն», նա ասաց՝ այո՞։ Սակայն լսելով հարցը, թե ինչ է մտածում իր իտալացի գործընկերոջ մասին, Ալեքսանյանն ասաց․ «Ի՞նչ ասեմ, ազիզ ջան, ես»։

Աղբյուրը՝ «Հրապարակ»

Այս խորագրի վերջին նյութերը