Քաղաքական

19.03.2020 18:49


ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը նշանակվեցին

ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը նշանակվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյաննը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով նույն ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի և տնօրենի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արման Սարգսյանն էլ ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոներից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։

Այս խորագրի վերջին նյութերը