Տնտեսական

20.03.2020 17:21


ԿԲ-ն դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

ԿԲ-ն դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը, տեղեկացնում է ԿԲ մամուլ ծառայությունը։

Քաղաքացիները և իրավաբանական անձինք դիմումները և գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով:

Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։

Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը