Քաղաքական

23.03.2020 11:41


Արտակարգ դրության ժամանակ մեկ օրվա ընթացքում համապատասխան հրապարակումը չհեռացնելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով

Արտակարգ դրության ժամանակ մեկ օրվա ընթացքում համապատասխան հրապարակումը չհեռացնելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկել է ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Հարցով հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԶԼՄ հասկացությունը փոխարինվել է «Լրատվական գործունեություն իրականացնողներ» բառերով, որն ավելի ընդգրկուն է։

«Կառավարութունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, կարող ենք արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ապագային միտված կլինի կամ այլ իրավիճակներում, այնուամենայնիվ, այս փոփոխությունն անհրաժեշտ էր իրականացնել»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ սահմանված տույժին ենթարկվելուց հետո, եթե մեկ օրվա ընթացքում լրատվամիջոցը չի հեռացնում համապատասխան հրապարակումը, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով։

Նիստից առաջ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելուց նշվել էր, որ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարաման և տարածման կանոնները խախտելու համար առաջարկվում է կիրառել սանկցիա՝ տուգանք նվազագույն աշտավարձի 100-300 ապատիկի չափով։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը