Քաղաքական

24.03.2020 11:05


Հայկ Մարությանի ու իր թիմի վախերը կաթվածահար են արել Երևանի կառավարումը. «Հրապարակ»

Հայկ Մարությանի ու իր թիմի վախերը կաթվածահար են արել Երևանի կառավարումը. «Հրապարակ»

«Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն և նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։

Ավելին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Սակայն Աստված գիտի՝ ընդունարանի աշխատողները որքանով են տեղյակ քաղաքային տնտեսությունից և ինչպես է այդ կապն իրականացվում։ Չի կատարվում նաև օնլայն որևէ խորհրդակցություն։

3 շաբաթ քաղաքի կենսագործունեության համար պատասխանատուները, փաստորեն, անգործության են մատնված, իսկ քաղաքապետին դա չի հետաքրքրում։

Հայկն այնքան վախեցած է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենք են գնում կառավարությունում ասուլիսներ տալիս, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները։

Մինչդեռ միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ աշխարհի շատ երկրների մեծ քաղաքների քաղաքապետերն, ում հետ նա սիրում է համեմատվել, իրենք են կազմակերպում վարակի դեմ հիմնական պայքարը, անձամբ հանդիպումներ են ունենում, օպերատիվ լուծումներ են տալիս, շրջում են քաղաքի տարբեր վայրերում՝ վտանգելով իրենց կյանքը, իսկ Մարությանը բացակա է։ Նա նույնիսկ վարչապետի երևանյան շրջայցին չէր մասնակցում։

Հիմա էլ կամ չի գնում աշխտանքի, կամ մի քանի ժամով գնում մեկուսանում է իր աշխատասենյակում, որ ոչ մեկի հետ չշփվի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը