Բնապահպանության նախարարն ու ԵԱՀԿ դեսպանը համաձայնություններ ձեռք բերեցին
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ )Երևանյան գրասենյակի տնօրեն դեսպան պարոն Ս. Կապինոսին և գրասենյակի տնտեսական ու շրջակա միջավայրի ծրագրի պատասխանատու պարոն Վ. Հելոնին :
Մինչ հանդիպումը նախարարը դիմել էր ԵԱՀԿ գրասենյակ` քննարկման հարց դարձնելով «Օրհուս» կենտրոնների, «Շրջակա միջավայրի և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության շրջանակներում կատարվող աշխատանքները` հետապնդելով Գրասենյակի հետ առավել արդյունավետ աշխատելու նպատակով:
Քննարկման արդյունքում բնապահպանության նախարարն ու ԵԱՀԿ դեսպանը համաձայնություններ ձեռք բերեցին «Օրհուս» կենտրոնների կառավարման և ENVSEC-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի համակարգման վերաբերյալ:
ENVSEC-ի պարագայում կարևորվեց ակտիվ համագործակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ:
Երկուստեք պայմանավորվեցին հանդիպումները դարձնել շարունակական, ակտիվացնել համագործակցությունը` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
ՀՀ նապահպանության նախարարության մամուլի ծառայություն