«Ցավալիորեն, սա Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դեպքը չէ». Արամ Վարդևանյան
Մարտի 17-ին, ինչպես արդեն 168.am-ը տեղեկացրել է, չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այն դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Դատական նիստը, սակայն, որի ընթացքում այդ միջնորդությունը պետք է քննարկվեր, չկայացավ, ըստ պաշտոնական վարկածի` դատավորի վատառողջ լինելու պատճառով, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը չկարողացավ վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նշանակված հերթական նիստը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է և այժմ գտնվում է հետվիրահատական շրջանում, իսկ թե երբ կկայանա արդեն 2 անգամ չկայացած դատական նիստը, ոչ ոք չգիտի: Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ի պատասխան Ռ. Քոչարյանի պաշտպանների դիմումի` միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի, ըստ էության, մերժել էր` նշելով, որ այդ միջնորդությունը կարող է քննել միայն նշված գործով դատավորը:
168.am-ի հետ զրույցում էլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել էր, որ, եթե պարզ լինի, որ դատավոր Աննա Դանիբեկյանը երկարատև բուժման կարիք ունի, նրա քննության ներքո եղած բոլոր գործերը կվերամակագրվեն:
Մարտի 24-ին Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Երկու գրություններն էլ վերաբերում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։
ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդևանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսևորումն է, և անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։
ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդևանյանն արձանագրել էր ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, նշված դիմումների հեղինակ Արամ Վարդևանյանն ասաց, որ, ըստ էության, իրավունքների խախտումներն էլ ունեն տարբեր աստիճանների իրավիճակներ, և այս հարցը, թերևս, ՄԻՊ-ը և ԲԴԽ-ն պետք է անհապաղ քննության առնեն:
«Մեր դեպքը վերաբերում է շատ բարձր աստիճանի, ոչ թե՝ որովհետև կոնկրետ այս գործով է, այլ խնդիրը, որի մասին իրենք բարձրաձայնում են, այդպիսին է հանդիսանում: ՄԻՊ-ին մենք ասում ենք, որ խափանված ու արգելափակված են արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքները, և ոչ մի լուծում դրա դեմ մենք չունենք»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ թե ՄԻՊ-ին, թե ԲԴԽ նախագահին ինքը տեղեկացրել է, որ դիմումները տալու օրվա` մարտի 24-ի դրությամբ, մինչ դրանք ուղարկելը, ինքը կրկին զանգահարել է դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմ, որտեղից նորից ստացել է պատասխան, որ ոչ մի տեղեկություն դատավորից չունեն:
«Ես համակարծիք եմ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի այն կարծիքի հետ, որ 21-րդ դարն է, և նման հարցերը պետք է արագ պարզվեն: Ես ողջունում եմ այդ դիրքորոշումը, բայց ասեմ նաև, որ նույն Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի աշխատակազմ էլ եմ զանգահարել և նույն կերպ էլ ձևակերպել հարցադրումս, որ սա, ի վերջո, ինչպես նշեց պարոն Վարդազարյանը, 21-րդ դարն է, Դուք տեղեկություն ստացե՞լ եք Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի վերաբերյալ, կամ, թե երբ կարող է նա վերադառնալ: Ասացին` չունենք տեղեկություն, միայն այն գիտենք, որ նա ժամանակավոր անաշխատունակության մեջ է»,-ասաց Արամ Վարդևանյանը:
Վերջինս նկատում է, որ այստեղ կա նաև անձնական երաշխավորության խնդիր, որն իրենք ներկայացրել են դեռ մարտի 16-ին, ինչն իրենից ենթադրում է կազմակերպչական գործողություններ, և հենց դա են իրենք բարձրաձայնել ՄԻՊ-ին, որովհետև դա իրավունքի խախտում է ենթադրում:
«Ցավալիորեն, սա Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դեպքը չէ: Աննախադեպ իրավիճակ ունեինք նաև 2019թ. ամռանը, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց հետո գործը ոչ մեկի չէին մակագրում, ու մենք դեռ այն ժամանակ` հուլիս ամսին, ունեինք ներկայացված գրավի միջնորդություն, որը քննարկման առարկա դարձավ միայն սեպտեմբերի 17-ին»,-ասաց Արամ Վարդևանյանը:
Պաշտպանի խոսքով` ՄԻՊ-ին ուղղված իր դիմումի մեջ նա նշել է, որ դատական նիստի չիրականացումը նաև խիստ վտանգավոր է ներկայումս ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության և կորոնավիրուսային վարակի խնդրի տեսանկյունից, որովհետև դրա մասին նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է մի քանի օր առաջ հայտարարություն տարածել, ու դրա նախադեպն արդեն կա: Դրա վառ օրինակը մի քանի օր առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ կայացված դատական ակտն է, երբ դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ հայտարարությունը, ինքը նախաձեռնել էր դատական նիստ ու քննել խափանման միջոցի վերանայման հարցը, ու նա ազատ էր արձակվել:
Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ թե ԲԴԽ-ից, ու թե ՄԻՊ-ից ինքը որևէ պատասխան կստանա, որովհետև իսկապես 21-րդ դարում ունենալ անորոշ հիմնավորումներով 2 տապալված նիստ ու չհասկանալ, թե այդ նիստը, ի վերջո, երբ կկայանա, տրամաբանական չէ:
«Մենք նույնիսկ չգիտենք` ինքը հիվանդանոցում ստացիոնա՞ր բուժում է ստանում, թե՞ տնային պայմաններում է բուժվում: Ինչպե՞ս կարելի է որևէ տեղեկություն չհայտնել: Դատավորի աշխատակազմն ասում է, որ իրենք էլ որևէ տեղեկություն չունեն: Այսպես ինչպե՞ս կարելի է: Մենք խոսում ենք դատավորի մասին, որը, երբ մտնում է նիստերի դահլիճ, բոլորս օրենքի ուժով ոտքի ենք կանգնում և պարտավոր ենք նրան դիմել` հարգելի դատարան: Ո՞նց է հնարավոր նման կերպ վարվել, երբ կա կալանավորված անձ»,-տարակուսեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը` հավելելով, որ Աննա Դանիբեկյանի մոտ արդեն 5 ամիս չի լսվում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որևէ հարց, և սա՝ այն դեպքում, երբ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն` դատարաններն իրենք ունեն պարտականություն՝ պարբերաբար վերանայելու կամ քննարկման առարկա դարձնելու խափանման միջոցի վերաբերյալ հարցերը, ինչն արել է դատավոր Դավիթ Հարությունյանը վերը նշված օրինակում օրեր առաջ:
Արամ Վարդևանյանը նշում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, երբ հայցի ապահովման միջոց է ներկայացվում, ինչն էլ Քաղդատի խափանման միջոցն է ըստ էության, եթե դատավորն այդ պահին արձակուրդում է կամ տվյալ պահին չի ներկայանում աշխատանքի, ոչ թե ամբողջ գործը, այլ գործի այդ հատվածը մակագրում են այլ դատավորի, ուրեմն ինչո՞ւ քրեական դատավարությունում դա չպետք է կիրառվի. չէ՞ որ գրավի կամ անձնական երաշխավորության, առհասարակ խափանման միջոցի հետ կապված միջնորդությունները քննվում են անհապաղ:
«Ցավալիորեն Ռոբերտ Քոչարյանի գործով այնպիսի պրակտիկաների ենք բախվում, որոնք նախկինում չեն եղել: Ես՝ իմ գործունեության ընթացքում, գործընկերներս՝ շատ ավելի երկար փորձի պարագայում, չեն բախվել մի իրավիճակի, երբ երկու ամիս գործը ոչ մի դատավորի չմակագրվի: Հիմա նույն վիճակն է: Մարդ ենք բոլորս էլ, և առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կարող ենք ունենալ յուրաքանչյուրս, բայց ոչ մի տեղեկություն հնարավոր վերադարձի վերաբերյալ չհայտնելը նոնսենս է, այն էլ, երբ պիտի քննվի անհապաղ քննության ենթակա հարց: Էլ չենք խոսում այն մասին, որ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու այլ հանգամանքներ` առկա է նաև կորոնավիրուսային վարակի վտանգ»,-եզրափակեց Արամ Վարդևանյանը:
Մենք դիմեցինք նաև ԲԴԽ` փորձելով հասկանալ, թե ինչ ընթացք է տրված Արամ Վարդևանյանի դիմումին: Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցինք, որ նշված հարցի լուծումը գտնվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի իրավասության տիրույթում: Այնպես որ, ԲԴԽ-ն նշված դիմումը կվերահասցեագրի դատարանին: Այլ իրավասություն ԲԴԽ-ն չունի:
ՄԻՊ-ից էլ 168.am-ին տեղեկացրին, որ Արամ Վարդևանյանի դիմումը գտնվում է ուսումնասիրման փուլում: