Քաղաքական

27.03.2020 15:52


Վարչապետը հրաժարվում է օրավարձով աշխատող մարդկանցից. Վահան Բաբայան

Վարչապետը հրաժարվում է օրավարձով աշխատող մարդկանցից. Վահան Բաբայան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է օրավարձով աշխատող մարդկանցից: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

«Նա մոռացել է պարտքերն ու վարկերը զրոյացնելու իր խոստումները: Ըստ էության, իշխանության բոլոր քայլերը ուշացած են, այդ թվում Իրանի հետ սահմանի փակումը, դպրոցների փակումը, Իտալիայից չվերթների չեղարկումը եւ այլն: Իշխանություններն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից: Ի՞նչ արժեք ունի անձնական տրանսպորտով ավելի քան 2 մարդ տեղափոխելու արգելքը, եթե հասարակական տրանսպորտը կարող է մինչեւ 10 մարդ տեղափոխել»,-նշեց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը