Քաղաքական

27.03.2020 17:59


Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին

Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին

Տեղեկություն չկա, թե երբ կլինի հաջորդ նիստը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով՝ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվելուն՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Փաստաբանն ասաց, որ դիտավորությամբ դատական նիստը ձգձգելու միտում է տեսնում, քանի որ օրենքով նախատեսված լիազորությունները չեն իրականացնում՝ ուրիշ դատավորին միջնորդությունը փոխանցելու: «Ձգձգումը միայն կարող եմ պայմանավորել դիտավորությամբ պրոցեսը ձգձգելով, որովհետև իրավական բոլոր հնարավորությունները կան դատավորին փոխելու, կոնկրետ ժամկետում նիստ հարվիրելու, որը չի արվում: Խնդիրը նաև այն է, որ առ այսօր ոչ ոք չգիտի, թե երբ կլինի նիստը, և ոչ ոք չգիտի, թե երբ է դատավորը վերադառնալու աշխատանքի: Ընդ որում, խոսքը մի վիրահատության մասին է, որը կարող է տևական լինել»,-ասաց նա:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գուցե օբյիկտիվ է, որ Աննա Դանիբեկյանը չի կարողանում միջնորդությունը քննել՝ պայմանավորված առողջական վիճակով, սակայն օրենսդրությունը պահանջում է, որ այդ հարցը հրատապ քննվի և պետք է ուրիշ դատավոր մասնակցի գործին: «ԲԴխ-ն պետք է հետամուտ լինի իրենց լիազորությունները բարեխիղճ կատարեն, եթե նրանք խնդիր են տեսնում, չեն կարող անտեսել մարդու իրավունքները: Այսինքն՝ իրենք տեսնում են, որ պրոցեսը կանգնել է անորոշ ժամկետով, բայց կա հրատապ լուծման անհրաժեշտության խնդիր և այդ խնդիրը չի լուծվում իրենց անգործության պատճառով»,- նա:

Փաստաբանն օրինակ բերեց, որ եթե այլ գործով ամբաստանյալներից մեկը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի և այդ անձին կալանավորելու խնդիր առաջանա, հաստատ նույն օրը ուրիշ դատավոր էր այդ կալանքը տալու, իսկ երբ խոսքը մարդու ազատության մասին է, բոլորն անտարբեր են:

«Հաշվի առնելով Դատախազության և դատավարության մյուս մասնակիցների մշտական բողոքները, թե ինչու է այս պրոցեսը ձգձգվում և հիմա ոչ մի ձայն չկա ոչ մեկի կողմից, կասկածներ առաջանում են, որ այս ամենը միասնական ինչ-որ աշխատանքի արդյունք է: Հիմա երբ ամեն ինչ արվում է, որ ազատության հարցը չքննվի, կարծես ոչ մեկ ձգձգումից դժգոհ չէ»,-ասաց նա և նշեց, որ այս ամենը արդարադատություն իրականացնելուց խուսափել է նշանակում:

Ինչ վերաբերում է արտակարգ դրության՝ գործի վրա անդրադարձին, ապա փաստաբանն ասաց, որ արդեն դատական առաջադեմ պրակտիկա ունեն, որ դատավորը իր նախաձենռությամբ խափանման միջոցի քննարկման հարց է սկսել: «Ճիշտ հակառակը, հենց այս արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է, որ դատարաններն այլ գործերով պետք է քիչ ծանրաբեռնված լինեն, քանի որ նիստերը հետաձգվում են»,-ասաց նա:

Փաստաբանն ասաց, որ հարցումներ ուղարկել են ԲԴԽ, Դատական դեպարտամետ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, սպասում են պատասխանին, և թեև անցել են հեռավար կապի, սակայն դեռ պատասխան չկա: Խուդոյանը նշեց, որ այս ամենի մեջ դիտավորություն են տեսնում:

Նշենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։

Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը