Հրապարակվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քարտեզն՝ ըստ մարզերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կորոնավիրուսի վարակման ամենից շատ դեպքերը արձանագրվել են Երևանում՝ 151 դեպք, Կոտայքի մարզում՝ 57 դեպք, Արարատի մարզում՝ 56 դեպք, Արմավիրի մարզում՝ 52, այնուհետև հաջորդում են Շիրակի մարզը` 5 դեպք, Արագածոտնի մարզը` 4 դեպք, Լոռու և Սյունիքի մարզերը՝ 2-ական դեպք։
Կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում։