Քաղաքական

29.03.2020 13:39


«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր այն մասին, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել։ Նշենք, որ թեստավորումը ցուցված է այն քաղաքացիներին, ովքեր ունեն կորոնավիրուսի ախտանշաններ՝ չոր հազ, ջերմության բարձրացում, ինչպես նաև նրանց, ովքեր շփումներ են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ։

Հաշվի առնելով այն, որ քաղաքացիների թեստավորումը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու կարևորագույն քայլերից մեկն է, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել հնարավոր վարակակիրներին, «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ուշադրության կենտրոնում է պահելու ախտանշաններ ունեցող անձանց պարտադիր թեստավորելու հարցը։

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր ունեն կորոնավիրուսի ախտանշաններ, դիմել են տեղամասային պոլիկլինիկաներ թեստավորում անցնելու համար և մերժվել են, կարող են դիմել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբին՝ զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։

COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ

Այս խորագրի վերջին նյութերը