Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արամ Վարդևանյանից:
Ավելին, դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմի աշխատակիցներն արդեն քանի օր է ընդհանրապես չեն պատասխանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի հեռախոսազանգերին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է, բայց չի կայացել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ դատավորը վիրահատվել է և պարզ չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի, ինչը մերժվել է: Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ դիմել էր ՄԻՊ-ին և ԲԴԽ նախագահին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։
Թեև ԲԴԽ նախագահը որոշել էր վերահասցեագրել Վարդևանյանի դիմումը և ուղարկել Երևանի դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին, սակայն պաշտպանը դեռևս չի ստացել ո՛չ ԲԴԽ նախագահի որոշումը, ոչ էլ՝ Երևանի դատարանի նախագահի որոշումը: Վարդևանյանի խոսքով՝ ՄԻՊ-ին ներկայացված դիմումից տեղեկատվություն ևս չունի, այն պարագայում, երբ ներկայացված հարցը հրատապ էր: Հարցին, թե արդյոք օրենքով սահմանված ժամկետները չե՞ն խախտվում, Վարդևանյանը պատասխանեց, որ այս հարցը պետք է դիտարկել ոչ թե ժամկետների տեսանկյունի , այլ հենց հրատապության և անհապաղության:
Իսկ փաստաբան Հայկ Ալումյանն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների, ավելի ճիշտ անգործության դեմ։ Նա պահանջել է Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ: Բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։