Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակը կայուն ծանր է
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտնում է, որ հակառակորդի կրակոցից Ոսկեվանում վիրավորված երեխան 15 տարեկան տղա է:

7or.am