Կառավարությունը՝ 2 դեմքով․ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը վերածվում է հակաժողովրդավարական խառնարանի․ «Իրատես»
«Երեկ արտահերթ նիստ էր ԱԺ-ում և կառավարությունում: Հակասական զգացումներ են առաջանում այդ արտահերթերից: Կառավարությունը մի ձեռքով ընդունում է հասարակության խոցելի խմբերի նվազագույն կենսապահովման որոշումներ, որոնց արդյունավետության մասին հնարավոր է դատել միայն կենսագործումից հետո: Մյուս ձեռքով կառավարությունն ԱԺ է ուղարկում օրինագծեր, որ, մեղմ ասած, տարակուսելի են: Թե անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության ու գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը, թե կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու:
Փաստացի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից սկսած՝ շատերը տարակույսներ ունեին, բայց ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին: Քննարկման ընթացքում այդպես էլ հասկանալի չդարձավ օրինագծի ՕԳԳ-ն, իմա՝ այդքան ռեսուրսներ ներդնելով ի՞նչ անհետաձգելի հարց է լուծվում, որ այլընտրանք չունի:
Կորոնավիրուսակրի արեալը պետք է որոշվեր դեռ փետրվարին, փետրվարից օդանավակայանում պետք է թեստավորվեին Հայաստան մտնողները, կարանտինը այն ժամանակ պիտի հայտարարվեր: Այն ժամանակ Հայաստանը ապրում էր աշխարհի ժամանակից կտրված՝ իր ներքաղաքական ժամանակի մեջ, ու հիմա մեղքի զգացումից, թե ապաշխարելու ցանկությունից՝ արվում են քայլեր, որ ռեսուսների անարդյունավետ ծախս են: Փոխարենը՝ կառավարությունը պետք է մտածեր ու մտածի իր քայլերով սերմանած տագնապը ցրելու մասին, թեստերի ու թոքերի օդափոխման համակարգերի գնման, բուժսպասարկման որակի բարելավման:
Եթե այդքան տխուր չլիներ, զավեշտ է, երբ նախարարը կոչով դիմում է քաղաքացիներին՝ ձեր նկուղում պատահաբար թոքերի օդափոխման փչացած սարքեր չունե՞ք: Եթե ունեք, հանձնեք, որ սարքենք, օգտագործենք: Դա ավելի էժան է ու հեշտ, քան նորը ձեռք բերելը: Շատ ավելի խելամիտ էր ժամանակին սարքին սարքեր ձեռք բերելը, կամ էլ՝ ինժեներական մտքի ու տեխնիկական հնարավորությունների համադրումով Հայաստանում արտադրություն ստեղծելը: Դա է ճգնաժամի չինական հիերոգլիֆի հնարավորության իմաստը, ոչ թե անգամ այս պայմաններում բնակչությանը գրանցված ու չգրանցված աշխատատեղեր ունեցողների բաժանելը: Ինչ հեշտ է «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը վերածվում հակաժողովրդավարության խառնարանի, որ վատնում է ունեցած միջոցները՝ չկարողանալով տեղին ծախսել:
Հ.Գ. Պարզվում է՝ Հայաստանը ոչ միայն գլխավոր վարակաբան չունի, այլև չունի դիահերձման անվտանգ պայմաններ: Առողջապահության նախարարը պարտավոր չէ՞ր կանխատեսել, որ կորոնավիրուսի տարածումը լետալ ելքեր է ունենալու, ի՞նչ է արվելու այդ դեպքում: Ելքը գտնվել է՝ երեկ ԱԺ-ն քննարկում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, և առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը միանգամայն լուրջ հայտարարում էր, որ կորոնավիրուսից մահացած անձի հերձումը կարող է առաջացնել վարակի տարածման աննախադեպ հետևանքներ, ուստի պետք չէ դիահերձել:
Այսինքն՝ մարդու իրավունքները ևս մեկ անգամ ծալում ու մի կողմ ենք դնում: Դիահերձումը պետք է ոչ միայն հարազատներին, այլև բժիշկներին, հասկանալու՝ ինչ սխալ են արել, որ ուրիշ հիվանդի դեպքում չանեն: Վերջապես տվյալների բազա է կուտակում վարակաբանների համար:
Ստացվում է՝ բուժող բժիշկների կյանքը կարելի է վտանգել, դիահերձողին պետք է պաշտպանել: Ֆորս մաժորի պայմաններում պահանջվող դիահերձարան ստեղծեք, ոչ թե սմարթֆոն բաժանեք, որ իբր վարակակիր տեղորոշեք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։