Քաղաքական

31.03.2020 13:55


ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց վիճահարույց նախագիծը

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց վիճահարույց նախագիծը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ դահլիճում իշխող խմբակցության պատգամավորների թիվը 65-ից ավելի չէ, հետևաբար առաջարկեց ԲՀԿ-ին ևս չմասնակցել քվեարկությանը։ Արդյունքում նախագիծն անհրաժեշտ կողմ ձայները չստացավ և չընդունվեց։

Հիշեցնենք, որ նախօրեին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել նախագծին։

Պատգամավորների անհատական քվեարկություններն՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը