«Վերից վար իրենց տեղում չեն. այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը»․ Բենիամին Մաթևոսյան
Մի քանի բաղադրիչ կա, որոնց բացակայությամբ է պայմանավորվում այն փաստը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնությունները ընկալելի չեն թե՛ հանրության, թե՛ քաղաքական դաշտի համար:«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է մատնանշում այդ բաղադրիչները՝ առաջինը շեշտելով ինտելեկտուալ պաշարի բացակայության մասին:
«Իշխանությունները չունեն ինտելեկտուալ պաշար, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում իրականացնելով՝ կարողանան տարբեր նախաձեռնություններով հանդես գալ: Սա շատ արմատական խնդիր է, որը, ցավոք, իր լուծումը չի ստանում: Եվ այս խնդիրն առհասարակ է, այսինքն, խոսքը միայն վարակի խնդրին չի վերաբերում: Սա է պատճառը, որ իշխանության ցանկացած առաջարկ հասարակության մոտ ընկալման խնդիրներ է առաջացնում: Երկրորդը լսելու ունակության բացակայությունն է:
Տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ և հետազոտական ինստիտուտներ տարբեր առաջարկներ են ներկայացրել իշխանությանը: Բացի նրանից, որ այդ առաջարկներն անտեսվել են, իշխանությունները փորձել են պայքարել ստալինյան հայտնի՝ «չկա մարդ, չկա խնդիր» մեթոդով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով հայտնի մասնագետների գրառումների այն օրինակները, որոնք «խուճապի տարածման» անվան տակ հեռացվել են:
«Մի պատճառ էլ կա. իշխանություններին թվում է, թե իրենք բոլոր հարցերում միշտ ճիշտ են: Մեր նախորդ զրույցներում խոսել ենք այն տպավորութան մասին, ըստ որի՝ իշխանությունները մնացել են 2018թ. ապրիլմայիս ամիսների ազդեցության տակ:
Հիմա ևս նույն տրամաբանությամբ իրենց թվում է, որ իրենք անքննելի են ու անսխալ, և ոչ ոքի կարծիքն անհրաժեշտ չէ: Իրենք մեծամտորեն են վերաբերվում ցանկացած այլ կարծիքի ու դրա համար հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց գրեթե ցանկացած նախաձեռնություն հանրության մոտ բազում հարցեր է առաջացնում»,-նշեց մեր զրուցակիցը:
Բենիամին Մաթևոսյանը մի շարք երկրների օրինակներ բերեց՝ շեշտելով քայլերի հստակ հաջորդականության, հասարակությանը հասկանալի լինելու հանգամանքը. «Մեզ մոտ վարչապետի մակարդակով «ձեռք եք առնում», «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ չկա» և նման այլ արտահայտություններ են արվում:
Բայց խնդիրն այլ տեղ է: Այս ամենի հետևանքը վարչապետը զգալու է կա՛մ արտահերթ, կա՛մ հերթական ընտրությունների ժամանակ, երբ նախկինում ստացած տոկոսներից գրեթե ոչինչ չի մնա: Իրականում վարկանիշային ռեսուրսը մսխվում էր դեռևս 2018թ. մայիսի 9-ից. նա իշխանության ղեկին էր հայտնվել ոչ թե այն պատճառով, որ լավն է, այլ որովհետև նախկիններն էին ապաշնորհ կերպով կառավարում երկիրը: Բայց, այդուհանդերձ, բացարձակապես որևէ հարցի վերաբերյալ պատկերացումներ չկային, ինչը հիմա ավելի ակնհայտ է:
Այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը: Եվ տրամաբանական է, որ այս հանգամանքներն իրենց դրսևորումներն են ստանում թե՛ տնտեսական ցուցանիշներում, թե՛ այլ ոլորտներում: Այլ խնդիր է, որ, ցավոք, առայժմ Հայաստանում ձևավորված չէ այն ուժը, որը կկարողանա վերցնել փողոցում մնացած իշխանությունը:
Եթե իշխանությունների ոչ ադեկվատ քայլերի ֆոնին հաջողվի ձևավորել հստակ քաղաքական այլընտրանքային բևեռ, փողոցում ընկած իշխանությունը շատ ավելի հեշտ կլինի վերցնել, քան թվում է մարդկանց: Իրականում թե՛ շարքային գյումրեցին, թե՛ արմավիրցին, թե՛ երևանցին իրենց մաշկի վրա զգում են այս իշխանությունների ապաշնորհ կառավարման հստակ հետևանքները»:
Քաղաքագետն ընդգծեց՝ եթե իշխանությունները մի փոքր իրենց շուրջը նայելու ունակություն դրսևորեին, խնդիրների առաջ չէինք կանգնի:
«Այն, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ ցանկացած քաղաքական գործիչ կամ անհատ պատրաստ էր նախկինում իր լուման ներդնել, կասկած լինել չի կարող: Կար պատրաստակամություն, որ Հայաստանում համաժողովրդական ալիքի շարժման ֆոնին դրական արդյունքներ ապահովեին:
Բայց հետագայում իշխանության ղեկավարի կողմից հստակ չդրվեցին այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանք պետք է կատարվի: Հստակ չի ընդգծվել այն գաղափարական ուղենիշը, որի շրջանակներում այդ գործողությունները պետք է իրականացնեն:
Բացի այդ, մի հանգամանք էլ կա. ընդդիմության նախկին առաջնորդի, այսօր արդեն վարչապետի՝ նախկինում ու այժմ արված քայլերն ու ասածները չեն համընկնում, ինչի հետևանքով իշխանության թիմի ներսում խժդժություններ ու անհամաձայնություններ կան: Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացան, մանդատից հրաժարվող ևս եղավ: Բացի այդ, ամիսներ առաջ խոսվում էր այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունից մինչև 30 հոգի կարող է դուրս գալ:
Որքան իշխանության ղեկավարի գործողություններն ադեկվատ չլինեն երկրում առաջացած խնդիրներին, իշխանության խմբակցությունից պոկվել ցանկացողների քանակն ավելանալու է: Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ներկա իրավիճակով պայմանավորված գործողություններին է վերաբերում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով արտակարգ դրությանը և ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետը շեշտեց, որ համաշխարհային մամուլում շատ է շեշտվում այն մասին, որ իրավիճակի շնորհիվ հնարավոր կլինի պարզել իշխանությունների կոմպետենտության աստիճանը, պարզել՝ ընդհանրապես լուրջ մարմիններ են, թե ոչ:
«Մեր պարագայում, ցավոք, բոլոր զարգացումները վկայում են այն մասին, որ մեր իշխանությունները վերից վար իրենց տեղում չեն: Մեր իշխանությունների մոտ առհասարակ ստրատեգիական պլանավորում չկա:
Իրենք այս դեպքում ևս առաջնորդվում են օրվա կուրսով: Քանի որ վարակը Հայաստանում դեռ չկար, կարծեցին, որ սովետական հայտնի մուլտֆիլմի հերոսի պես «и так сойдет» տարբերակով կարելի է ոչինչ չանել:
Իսկ այն անձինք, քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք տեսակետներ ու առաջարկներ էին անում, հեգնական մեկնաբանությունների էին արժանանում: Այս ամբողջ շարքը վերլուծելով՝ հասկանալի է դառնում, որ, առաջին՝ կոմպետենտ չեն, երկրորդ՝ իրենց տեղում չեն, և ամենակարևորը, չգիտեն՝ ի՞նչ անել հետո:
Իսկ քանի որ չգիտեն, թե առհասարակ հետո ինչ պետք է անել, իրենց գործողությունների արդյունքում հենց իրենք են դառնում է խուճապ առաջացնող գլխավոր կենտրոնը:
Այս պարագայում մի շարք նախագծեր և որոշումներ ապացուցում են, որ իրենք իսկապես ադեկվատ չեն գնահատում թե՛ վտանգները, թե՛ այն զարգացումները, որոնք հնարավոր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
«Վերից վար իրենց տեղում չեն. այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը»․ Բենիամին Մաթևոսյան
Մի քանի բաղադրիչ կա, որոնց բացակայությամբ է պայմանավորվում այն փաստը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնությունները ընկալելի չեն թե՛ հանրության, թե՛ քաղաքական դաշտի համար: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է մատնանշում այդ բաղադրիչները՝ առաջինը շեշտելով ինտելեկտուալ պաշարի բացակայության մասին:

Աղբյուրը՝ past.am