Քաղաքական

01.04.2020 14:00


Արցախում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ․ ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները (տեսանյութ)

Արցախում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ․ ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները (տեսանյութ)

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1–ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այսինքն` այս դեպքում ապրիլի 14–ին»,–ասաց Արզումանյանը։

Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների ստացած ձայներն ըստ թվերի և տոկոսների։

Քրիստին Բալայանը– 202 ձայն կամ 0,3%

Վիտալի Բալասանյանը- 10755 ձայն կամ 14,7%

Սերգեյ Ամիրյանը- 106 ձայն կամ 0,2%

Դավիթ Բաբայանը- 587 ձայն կամ 0,8%

Բելա Լալայանը- 162 ձայն կամ 0,2%

Արայիկ Հարությունյանը- 36076 ձայն կամ 49,26

Հայկ Խանումյանը- 962 ձայն կամ 1,3%

Դավիթ Իշխանյանը- 1873 ձայն կամ 2,56%

Վահան Բադասյանը- 743 ձայն կամ 1%

Մասիս Մայիլյանը- 19360 ձայն կամ 26,4%

Աշոտ Ղուլյանը- 1683 ձայն կամ 2,3%

Ռուսլան Իսրայելյանը- 368 ձայն կամ 0,5%

Աշոտ Դադայանը- 198 ձայն կամ 0,3%

Մելսիկ Պողոսյանը- 141 ձայն կամ 0,2%

Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 3,5%–ը։

Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։

«Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարած ուժը։ Այսպիսով` Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Մանդատների բաշխման վերաբերյալ տվյալները հրապարակվելու են 7 օր հետո»,–ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց յուրաքանչյուր քաղաքական ուժի ստացած կողմ ձայները թվային և տոկոսային ցուցանիշներով։

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն– 2360 կողմ ձայն կամ 3,2%
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն– 17365 կողմ ձայն կամ 23,63%
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն– 656 կողմ ձայն 0,9%
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն– 4717 կողմ ձայն կամ 6,4%
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն– 1660 կողմ ձայն կամ 2,26%
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք– 29688 կողմ ձայն կամ 40,4%
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն– 5865 կողմ ձայն կամ 7,9%
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն– 4269 կողմ ձայն կամ 5,81%
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն– 958 կողմ ձայն կամ 1,3%
  10. Արցախի պահպանողական կուսակցություն– 2108 կողմ ձայն կամ 2,87%
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն– 480 կողմ ձայն կամ 0,65%
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք– 3305 կողմ ձայն կամ 4,5%

Անվավեր է ճանաչվել 2418 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 2,3%–ը

Այս խորագրի վերջին նյութերը