Լրահոս

17.03.2011 10:30


Նյութերի նախապատրաստումը շարունակվում է

2011 թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազի համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին է ուղարկվել «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թ. փետրվարի 26-ի համարում տպագրված «Այս եկեղեցին վերանորոգվել է 2008 թվականին» հոդվածը և հանձնարարվել է հոդվածում նշված փաստերն ուսումնասիրելու նպատակով նախապատրաստել նյութեր: Պարզվել է, որ Լոռու մարզի Աքորի համայնքում գտնվող «Բգավոր» եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացրել է Վանաձոր քաղաքում գործող «Ալբերսշին» ՍՊ ընկերությունը:Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ եկեղեցու շինարարության համար հատկացվել է 16 մլն դրամ:Ձեռնարկվել են միջոցներ եկեղեցու վերականգնման շինարարական, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման և համապատասխան շինարարատեխնիկական ստուգումներ իրականացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը