Քաղաքական

04.04.2020 20:46


ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին

ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմում–գրություն է հասցեագրել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։ Այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ և ճշտել, որ բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխումը կապված է նրա հետ, որ առկա է բժշկական համապատասխան ցուցում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ առկա է գրավոր դիմում, գրություն է հասցեագրվել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո երեկ՝ ապրիլի 3–ի առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, մինչդեռ երկրորդ նախագահի փաստաբաններն ահազանգում են, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՔԿՀ–ի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Այս խորագրի վերջին նյութերը