«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հայտարարությունը
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստեղծման օրվանից շարունակում է ստանալ տարբեր ահազանգեր քաղաքացիներից՝ կապված արտակարգ դրության իրավական ռեժիմի իրագործման և բժշկական օգնություն ստանալու հետ:
Այդ կապակցությամբ, ելնելով 03.04.2020թ. ՀՀ կառավարության թիվ 461-Ն որոշմամբ ամրագրված մի շարք դրույթները պարզաբանելու անհրաժեշտությունից, հայտարարում ենք.
16.03.2020թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 298-Ն որոշմամբ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Նշված որոշման վերաբերյալ, համաձայն ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի, ՀՀ Ազգային ժողովը տվել է իր լռելյայն համաձայնությունը:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակման ծավալը սահմանվում են արտակարգ դրություն մասին հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ, որի մասին իր իրավական դիրքորոշումը պարտավոր է հայտնել ՀՀ Ազգային ժողովը, որն իրավասու է վերացնել թե արտակարգ դրությունն ամբողջությամբ, թե նման որոշմամբ նախատեսված որոշակի դրույթներ:
Վերոնշյալից հետևում է, որ արտակարգ դրության հայտարարումն ինքնին չի նշանակում, որ կառավարությունը իրավասու է կիրառել օրենքով նախատեսված իրավունքների և ազատությունների բոլոր սահմանափակումներն, այլ միայն նրանք, որոնք նախատեսված են կառավարության այն որոշմամբ, որը ստացել է ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը:
Հետևաբար անթույլատրելի է, որ արտակարգ դրության ընթացքում կառավարությունն իր որոշմամբ, առանց Ազգային ժողովի համաձայնության, արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ կատարի այնպիսի լրացումներ, որոնք նախատեսված են օրենքի 4-րդ հոդվածով:
03.04.2020թ. ՀՀ կառավարության թիվ 461-Ն որոշմամբ սահմանվել է օրենքի 9.1 հոդվածի կիրառման թույլտվություն և դրա իրականացման կարգը՝ համապատասխանաբար ՀՀ կառավարության 16.03.2020թ. թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածը լրացնելով նոր 8-րդ գլխով, որը վերաբերում է անձանց հաղորդակցության և ազատ տեղաշարժի իրավունքների լրացուցիչ սահմանափակումներին:
Հաշվի առնելով արտակարգ դրության իրավական ռեժիմի առկայությունը, կորոնավիրուսի համավարակի դեմ ընթացող պայքարը, զերծ ենք մնում նման որոշման նպատակահարմարության մասին որևէ դատողություն անելուց, սակայն ՀՀ պարետի ուշադրությունն ենք հրավիրում այն բացահայտ հանգամանքին, որ ՀՀ կառավարության 03.04.2020թ. թիվ 461-Ն որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի և օրենքի 4-րդ հոդվածի խախտումներով, հետևաբար կարող է իրավաչափորեն չկատարվել ՀՀ քաղաքացիների և այլ անձանց կողմից:
Հարկ ենք համարում նաև նշել, որ խնդրո առարկա որոշմամբ սահմանափակվում է ոչ թե անձի ազատ տեղաշարժի իրավունքն, այլ ազատության իրավունքը, քանի որ անձը պարտավոր է ոչ թե չմեկնել որևէ վայր կամ տեղանք, այլ անձին կարող է արգելվել լքել կոնկրետ վայրը՝ ինքնամեկուսացման վայրը: Հետևաբար, կիրառված սահմանափակումների դեպքում անհրաժեշտ է ապահովել ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով նախատեսված երաշխիքների իրագործումը, կապված անձնական ազատության իրավունքի հնարավոր խախտումների դեպքում դրանց դեմ պետական իրավասու մարմիններին դիմելու և/կամ դատարաններին բողոքարկելու իրավունքի իրագործման հետ:
Ակնհայտ են նաև որոշակի անհստակություններ անձի ազատության իրավունքի սահմանափակման կիրառման ընթացակարգի հետ կապված՝ մասնավորապես զուրկ է իրավական որոշակիությունից այն կարգավորումը, որ անձին, համապատասխան նախապայմանների առկայության դեպքում, ցուցում է տրվում ինքնամեկուսանալ 14 օրով, մինչդեռ հնարավոր է, որ նա վարակակրի հետ կոնտակտ է ունեցել, օրինակ, 10 օր առաջ և կորոնավիրուսի ախտանշանների հայտնաբերման կամ դրանց բացակայության հաստատման համար այդ դեպքում բավարար է 4 օրը:
Գտնում ենք, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայտարարված արտակարգ դրության ընթացքում ամեն դեպքում անհրաժեշտ է ապահովել օրինականության սկզբունքը և հնարավորինս բացառել անձանց իրավունքների և ազատությունների անհարկի և անհամաչափ սահմանափակումները, հնարավոր խախտումները, ինչպես նաև ապահովել իրավական ակտերի ընդունման և կիրառման օրինականությունը:
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ