Քաղաքական

06.04.2020 18:04


Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել:

Նշենք, որ, թեև նախկինում պարգևատրումների վերաբերյալ ԱԺ նախագահի կարդագրությունների մեջ նշվում էր, թե աշխատավարձի քանի տոկոսով են պարգևատրումներ տրվելու, Միրզոյանի՝ ապրիլի 2-ի կարգադրության մեջ պարգևատրման չափը նշված չէ:

Հիշեցնենք, որ պարգևատրման մասին մի կարգադրություն էլ Միրզոյանը ստորագրել էր մարտի 25-ին: Այս կարգադրությամբ պատգամավորները պարգևատրվել էին դրույքի 30%-ի չափով:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը