Աշխարհ

17.03.2011 13:36


Մարտի 15-16-ը հակառակորդը շուրջ 12 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

   Մարտի 15-16-ը հակառակորդը շուրջ 12 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

Համաձայն ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալների` ս.թ մարտի 15-16-ը ընկած ժամանակահատվածում,  Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառավաքար, Կայանավան, Չինարի, Սևակավան, Երասխ և Խնձորուտ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը կրակոցներ է արձակել նաև մանկապարտեզների, դպրոցների ու երթևեկող ավտոմեքենաների ուղղությամբ:

Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների`  ՀՀ ՊՆ ստորաբաժանումները գործել են առավել հավասարակշռված, հայկական կողմից կրակոցներ չեն արձակվել: Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների  տարածած տեղեկությունների, սահմանի հիշյալ մի քանի հատվածներում հրադադարի խախտումներ են արձանագրվել, իբր, հայկական կողմից: Հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը` մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկ անգամ ևս հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը:

Վերջին օրերին հակառակորդն առաջնային դիրքերում իրականացնում է նաև ինժեներական, որոշ հատվածներում` ականապատման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը