Քաղաքական

08.04.2020 13:36


Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արամ Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:

Դատական հայցի պատճառ է դարձել Փաշինյանի հայտարարությունը: Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանա­գրվել սահմանված կարգով։

Այնուհետև հայտարարել է, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:

Այս խորագրի վերջին նյութերը