Ռ․ Քոչարյանի խափանման ձևի փոփոխության միջնորդությունը չքննելն արհամարհանք է ՀՀ օրենսդրության հանդեպ. իրավապաշտպանը՝ Ա. Դանիբեկյանի՝ քթի վիրահատության պատճառով անաշխատունակ լինելու մասին
Խափանման ձևի փոփոխության միջնորդությունները պետք է անմիջապես քննության առնվեն: Այդպիսի միջնորդության քննության հետաձգումը ոչ միայն օրենքի կոպիտ խախտում է, այլև արհամարհանք թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ եվրոպական իրավունքի հանդեպ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության հետաձգմանն ու այն տեղեկություններին, թե դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստերին չի ներկայացել քթի պլաստիկ վիրահատության պատճառով:
«Խնդիր կա արդար դատավարության իրավունքների հանդեպ. սա ոչ միայն անցած իշխանությունների վատթարագույն պրակտիկայի շարունակություն է, այլև նորովի՝ ավելի ուժգին արհամարհանք, որ ցուցաբերում են նոր իշխանությունները»,-ասաց Ալավերդյանը:
Ալավերդյանի խոսքով՝ նման երևույթները գալիս են փաստելու, որ ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: «Երբ քրգործը վերաբերում է քաղաքական գործչի, իշխանությունները պետք է «ոսկերչական» աշխատանք կատարեն՝ ցույց տալու համար, որ արդար դատավորության իրավունքների բոլոր երանգները պաշտպանվում են: Մենք գործ ունենք ոչ այնքան, և ոչ միայն քաղաքական երևույթի հետ: Քոչարյանին առնչվող դատական պրոցեսի այս երկարատև ձգձգումը խոսում է այն մասին, որ այստեղ կա միջանձնյա հարաբերությունների տարր»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ դա էլ ավելի ուժգին հարված է ՀՀ դատական համակարգին, որը, որպես իշխանության անկախ թև, մեծ դժվարություններով է կայանում:
«Եթե ինչ-որ մեկը փորձում է վատություն անել Ռոբերտ Քոչարյանին, դա ևս վերին աստիճանի դատապարտելի է․ մեկ անձը կարող է այնպիսի քայլերի դրդել, որոնք պատիվ չեն բերում երկրին: Որ տեսանկյունից էլ նայենք այս իրավիճակին, այն ամոթալի խարան է այսօրվա իշխանությունների ճակատին»,-նշեց նա:
Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Քոչարյանի նախնական կալանքը շատ երկար է ձգձգվում, իսկ զարգացած երկրներում, Ալավերդյանի խոսքով, աշխատում են հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել դատական գործընթացները, որ նախնական կալանքը պատժի ձև չդառնա:
«Մեկ անձի նկատմամբ այսպես վարվելով՝ տապալում են երկրի մեջ անկախ դատարանների կայացման գործընթացն ու իմիջը: Օր առաջ պետք է քննել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև 60-ն անց բոլոր անձանց գործերը, քանի որ նրանք կորոնավիրուսի ռիսկային խմբում են»,-ասաց իրավապաշտպանը:
Անդրադառնալով Քոչարյանի փաստաբանական թիմի դիտարկումներին, թե Դանիբեկյանի աշխատակազմը մարտի 13-ին նրանց հայտնել է, որ մարտի 17-ի դատական նիստը կայանալու է, մինչդեռ, եթե քթի պլաստիկ վիրահատության մասին է խոսքը, ապա դատավորը մարտի 13-ին, ամենայն հավանականությամբ, գիտեր, որ նիստը չի կայանա, Ալավերդյանն արձագանքեց. «Այդ գործընթացը բնութագրվում է որպես իրավունքով քողարկված կամայական վերաբերմունք ու գործողություն, և ինքնիրավչության ամենաակնհայտ քայլերից մեկն է»:
Հիշեցնեք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։
ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ փաստաբանական թիմը բազմիցս նշել է, որ սա անօրինական է: Իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, և այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ապրիլի 16-ին լրանում է, եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: