Քաղաքական

10.04.2020 11:12


«Անչափահասի ծնող ասելով՝ երեխայի հորն ու մո՞րը նկատի ունեք»․ պատգամավորի հնչեցրած հարցը ևս մեկ անգամ հաստատել է, որ այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին․ «Հրապարակ»

«Անչափահասի ծնող ասելով՝ երեխայի հորն ու մո՞րը նկատի ունեք»․ պատգամավորի հնչեցրած հարցը ևս մեկ անգամ հաստատել է, որ այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը չէր սխալվում, երբ իր վերջին լայվում հերթական անգամ պնդում էր, թե այս խորհրդարանն իր որակով գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաններին:

Իսկապես որ՝ այս խորհրդարանն իր «որակով» էապես գերազանցում է նախորդներին, եւ դա ամեն օր ապացուցում են իրենք՝ պատգամավորները: Երեկ հերթն Արթուր Դավթյանինն էր․ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում թիմակիցները, նրա հարցից անակնկալի եկած, նախ իրար նայեցին, ապա քրքջացին:

Արթուր Դավթյանը նախագծի հեղինակ Տարոն Սիմոնյանից հետաքրքրվում էր. «Անչափահասի ծնող ասելով երեխայի հորն ու մո՞րը նկատի ունեք»։ Անակնկալի եկած Տարոն Սիմոնյանը պատասխանեց, թե այլ ծնող ինքը չգիտի։ Դավթյանը մինչ փորձում էր շտկել իրավիճակը ինչ-որ պարզաբանումներով, թիմակիցները չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը