ԼՂ խաղաղ գործընթացի ընթացքը կախված չէ ընտրություններից․ Զախարովա (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և Արցախում կայացած ընտրություններին՝ նշելով, որ խաղաղ կարգավորման գործընթացը կախված չէ կայացած ընտրություններից:
Զախարովան նշել է, Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն:ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասել է Զախարովան՝ հավելելով․ «Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը ինչ-որ կերպ կախված է նշված իրադարձությունից»։
ԼՂ խաղաղ գործընթացի ընթացքը կախված չէ ընտրություններից․ Զախարովա (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և Արցախում կայացած ընտրություններին՝ նշելով, որ խաղաղ կարգավորման գործընթացը կախված չէ կայացած ընտրություններից:
Զախարովան նշել է, Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասել է Զախարովան՝ հավելելով․ «Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը ինչ-որ կերպ կախված է նշված իրադարձությունից»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ճեպազրույցի տեսագրությունը՝ ստորև։
Աղբյուրը՝ yerevan.today