1-2 տարի նախկին կյանքին վերադարձ չի լինի. նախարար (տեսանյութ)
Անգամ եթե արտակարգ դրության ռեժիմը վերացվի, դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երկար ժամանակ մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը, ձեռքերը լվանալու ու ախտահանելու՝ մեր կենցաղը»,-ասաց նախարարը՝ խորհուրդ տալով չառաջնորդվել վիճակագրությամբ ու չթուլացնել զգոնությունը:
Հարցին, թե «երկար ժամանակ» ասելով ի՞նչ նկատի ունի, Թորոսյանը պատասխանեց՝ նկատի ունեմ 1-2 տարի:
Նա նշեց, որ կորոնավիրուսի դեպքերը քիչ են ավելանում, բայց փոխարենը հիմա վարակի աղբյուրներն են շատ:
Թորոսյանն ասաց, որ առողջապահական համակարգն առայժմ կարողանում է զբաղվել բոլոր հիվանդներով, իսկ երբ առողջապահական ահամակարգը չկարողանա հոգ տանել ու բուժել բոլորին, ստիպված կլինեն հիվանդներին տեղավորել հիվանդանոցներից դուրս, ոչ առողջապահական այլ տարածքներում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am