Կարծիք

11.04.2020 10:49


Հարիֆապատում

Հարիֆապատում

1․ Իշխանության մեջ նվիրյալ չկա։ Մենք հո հարի՞ֆ չենք, որ քիչ փողով աշխատենք։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի։ Հանուն ինչի՞ կամ ո՞ւմ։

2. Իշխանությունը ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։ ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Ինչ կարող ենք՝ դա կանենք։ Ավելին մեզանից չսպասեք, հո հարի՞ֆ չեք։

Վերջին երկու օրվա ընթացքում իշխանությունն այս երկու «մեսիջը» փոխանցեց հանրությանը։

Կորոնավիրուսը, փաստորեն, ստիպում է իշխանություններին նետել դիմակները, իսկ պողոսներին՝ ուշքի գալ, հարիֆ չլինել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը