Տնտեսական

11.04.2020 14:13


Հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի. Փաշինյան

Հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, քանի որ այն վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։

«Այն ոլորտները, որտեղ աշխատանքը թույլատրվում է, այդտեղ սահմանում ենք, որ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշխատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն»,-այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ առաջիկա շաբաթվա համար մարզային երթեւեկությունն արգելվելու է։

«Տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, այսինքն տաքսիները կարող են գործել և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները նույնպես կարող են գործել: Անփնական փոխադրամիջոցների գործունեությունն էլ որոշ սահմանափակումների շրջանակներում կթույալտրվի»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ տեղաշարժի սահմանափակումը պահպանվելու է ու շարունակելու է գործել տանը մնալու կանոնը:

«Մենք աշխատանքի բավական լայն շրջանակների համար հնարավորություն ենք ստեղծում աշխատելու, բայց եթե մեր գործատուները, քաղաքացիներն առանձնահատուկ կարգապահություն չցուցաբերեն, կարող ենք ունենալ հիվանդության դեպքերի վերելք ու ստիպված կլինենք վերադառնալ նախնական ավելի խիստ սահմանափակումներին»,-ասաց վարչապետը:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը