Քաղաքական

14.04.2020 13:32


Մանրամասներ Մարմարիկ համայնքում տեղի ունեցած 300 հոգանոց հարսանիքից, որին ներկա էր նաև վարչապետի խոհարարը

Մանրամասներ Մարմարիկ համայնքում տեղի ունեցած 300 հոգանոց հարսանիքից, որին ներկա էր նաև վարչապետի խոհարարը

«Կառավարական դաչաների», այդ թվում և Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը վարակված է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ, և արդեն մեկ ամիս է, ինչ վիրուսի դեմ բուժում է ստանում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ մոտ 20 օր առաջ Խաչատուր Բարսեղյանը Հրազդան քաղաքի մերձակայքում՝ Մարմարիկ գյուղում մասնակցել է 300 հոգանոց հարսանիքի, վերջինս եղել հարսանիքի խոհարարը։

ArmLur.am-ի հետ զրուցում Մարմարիկ համայնքի ղեկավար Արտակ Պետրոսյանն ասաց, որ հարսանիքը տեղի է ունեցել մարտի 17-ին։

«Հրազդանի քաղաքապետը և ոստիկանությունը բոլոր ռեստորաններին ծանուցել են, որ 20 հոգուց ավելի միջոցառումներ չկազմակերպեն, սակայն վերջիններս ստորագրությամբ համաձայնությունը տվել են, բայց դուրս է գալիս, որ հակառակ բան են արել։ Հարսանիքից հետո բոլորն ինքնամեկուսացվել են, և գտնվել են բժիշկների հսկողության տակ, ու ոչ մեկի մոտ կորոնավիրուս մինչև այսօր չի հայտնաբերվել»,-պատմեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Մարմարիկում կորոնավիրուսով հիվանդ չկա, իսկ այդ երիտասարդը՝ ով հանդիսանում է վարչապետի տան խոհարարը՝ իրենց գյուղի թոռ է։

«Մի 7-8 ամիս առաջ գիտեմ, որ Ծաղկաձորում մասնավոր օբյեկտում էր աշխատում, հիմա թե որտեղ է աշխատում չգիտեմ»,-իր խոսքն այսպես ամփոփեց Մարմարիկ համայնքի ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը