Հայաստանին սպառնում է գործազրկության մեծ ալիք. Դատախազության ու ԱԱԾ-ի արջի ծառայությունը Փաշինյանին
ԱԱԾ-ի ու դատախազության գործողությունների հետեւանքով Հայաստանի աշխատաշուկայում նոր ցնցում կարող է լինել։ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը շուրջ 3000 աշխատակից ունի, կարող է կանգնել սնանկացման եզրին, ինչը հանկարծակիի է բերել ՀՀ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներին։
«Գալաքսի» ընկերության համահիմնադիրն ու խորհրդի նախագահն է հանդիսանում Գուրգեն Խաչատրյանը, ում ամբողջ գույքի վրա ԱԱԾ քննիչի մարտի 27-ի որոշմամբ արգելանք է դրվել։ Ընդ որում՝ արգելանք է դրվել Գ.Խաչատրյանի՝ տարբեր ընկերություններում ունեցած մասնաբաժինների, բանկային հաշիվների ու գույքի վրա, որի գումարը մի քանի անգամ գերազանցում է մեղադրանքի ծավալի գումարը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 1,5 մլրդ դրամի յուրացմանն օժանդակելու մեջ, ինչը վերջինս չի ընդունում։ Այդուհանդերձ՝ առաջարկել է արգելանքի գույք՝ նշված ենթադրյալ վնասի չափով՝ ի հավաստումն նախաքննական մարմնի հետ համագործակցության պատրաստակամության, սակայն ԱԱԾ քննիչը արգելանք է դրել ամբողջ կարողության վրա, անգամ այն գույքերի, որոնք ունի նաեւ այլ համասեփականատերեր։ ԱԱԾ գործողությունների ապօրինությունների իրավական կողմը հարցի միայն մեկ երեսն է, առավել տարօրինակն այն է, որ տնտեսական լուրջ հետեւանքներ առաջացնող այդ որոշումը կայացվել է արտակարգ դրության պայմաններում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով առանց այն էլ Հայաստանի տնտեսությունը լուրջ ցնցումների է ենթարկվում ու բազմում ընկերություններ հայտնվել են սնանկացման եզրին։
ԱԱԾ-ի ու դատախազության այս ապօրինությունը կառավարության տնտեսական բլոկն ընկալել է որպես հարված թիկունքից։ Մեր տեղեկություններով ապօրինությունների ու դրանց տնտեսական հետևանքների մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և տնտեսական բլոկի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ ներկայացված տնտեսական ազդեցության վերլուծության նամակի՝ ոչ միայն ավելի քան 3000 մարդ կզրկվի աշխատանքից, այլ նաեւ վտանգված է հարյուրավոր նոր աշխատատեղի ստեղծումը։
Այսպես՝ թիրախում առաջնահերթ գտնվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի մեջ մտնող Ucom ընկերությունը, որտեղ կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի անձով պայմանավորված մի քանի խոշոր միջազգային վարկեր են ներգրավված և միայն այս խոշոր վարկերի հետկանչը կարող է ֆինանսական ֆորս մաժոր ստեղծել Հայաստանի կապի խոշոր օպերատորից մեկի համար՝ անդառնալի հետեւանքներով։
Ընդ որում՝ նման պայմաններում առավել քան տարօրինակ է ընկերության աշխատանքից ազատման դիմում ներկայացրած տնօրենի՝ Հայկ Եսայանի վարքագիծը, որը կանգնած է Ucom ընկերության աշխատակիցների կողմից ազատման դիմումներ գրելու գործընթացի հետեւում։ Նրա այն հայտարարությունը, թե պատրաստ է գնել Խաչատրյանների մասնաբաժինը, մեղմ ասած, անլուրջ է, քանի որ ինչպես նշեցինք, այն գտնվում է արգելանքի տակ, հետեւապես չի կարող վաճառվել։ Ավելին՝ այսօր ընդհանրապես Ucom ընկերության հետ կապված որեւէ գործարք չի կարող տեղի ունենալ, անգամ միավորման գործընթացը, եթե անգամ Եսայաններն իրենք ցանկություն հայտնեն վաճառել իրենց մասնաբաժինը։ Հետեւապես այս սաբոտաժի հետեւում բոլորովին այլ բան է թաքնված։
Դառնանք՝ Գալաքսի ընկերությանը։ Վերջինս իր IUnetworks ընկերության միջոցով, Եվրոպական միության ծրագրերի, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացնում է մի քանի նախագծեր, որի շրջանակներում ընկերությունը ՏՏ ոլորտի հայ մասնագետների ներգրավմամբ ծառայություն է մատուցում Տաջիկստանի, Ղրղզստանի, Կոսովոյի կառավարություններին։ Այս մասին հրապարակվել են նյութեր, որտեղ ՀՀ կառավարության տակ գործող ներդրումային ընկերությունները մեծ ցնծությամբ տարածել են։ Մարտի 27-ի որոշումից հետո, ըստ ամենայնի, այս նախագծերը եւս վտանգված են եւ 100-ից ավել բարձր վարձատրվող ՏՏ մասնագետներ կկորցնեն իրենց աշխատանքը։
Սա դեռ ամբողջական ցանկը չէ. այս տարվա սկզբին «Գալաքսի» ընկերությունների խումբը հայտարարեց Հայաստանում «Փոլ» ֆրանսիական սրճարանների ցանցի բացելու նախագծի մասին՝ 200 նոր աշխատատեղով։ 2019-ին հրապարակվեց Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի նախագիծը՝ 6000 աշխատատեղով։ Բիզնեսի պրակտիկ օրինակներից ելնելով միջազգային գործընկերներ կարող են հետ կանչել պայմանագրերը , որոնց հետ համագործակցաբար, համաֆինանսավորման կամ ամբողջական ներդրումային փաթեթով են իրականացվում։
Կառավարությունը մի կողմից տնտեսական աջակցման ծրագրեր է մշակում՝ համավարակի պատճառով սոցիալական դժվարին վիճակում հայտնված բնակիչներին, սնանկացման ճանապարհին կանգնած տնտեսվարողներին օգնելու համար, մյուս կողմից իշխանության մյուս ճյուղն իր որոշումներով տնտեսական նոր մարտահրավերներ է ստեղծում։ Իսկ ամենաանհասկանալին այն է, թե ինչու հիմա ԱԱԾ-ն ու դատախազությունը որոշեցին գնալ նման կտրուկ քայլերի, քանի որ ավագ Խաչատրյանի նկատմամբ դատավարական գործընթացն սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ, իսկ որդիները բնակվում են Հայաստանում ու կարծես թե թաքնվելու միտում չէին դրսեւորել։
Սաբոտաժ, թե ունեզրկման տիպիկ գործընթաց՝ ցույց կտան զարգացումները։