Տնտեսական

15.04.2020 09:21


Հիմա կարանտին է, նստել ենք տանը, ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ ուտելիք, սոված կոտորվում ենք. Արարատի բնակիչներ (տեսանյութ)

Հիմա կարանտին է, նստել ենք տանը, ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ ուտելիք, սոված կոտորվում ենք. Արարատի բնակիչներ (տեսանյութ)

Արարատ քաղաքի նախկին երաժշտական դպրոցում ապրելու համար տարրական պայմանները բացակայում են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից ասաց Լուիզա Խլղաթյանը։

Նրա խոսքով, 12 տարի ապրել է այդ պայմաններում, մինչև կարանտինն աշխատել է Երևանում, որտեղ հոգացել է իր տնտեսական կարիքները։

«Նախընտրել եմ աշխատել հյուրանոցային ոլորտում, այնտեղ թե՛ լողացել եմ, թե՛ լվացք եմ արել, իսկ հիմա կարանտինի պատճառով մեկուսացված լինելով՝ ես ո՛չ կարող եմ լողանալ, ո՛չ ջուր կա, օձեր կան։ Պահանջս ու խնդրանքս այն է, որ ինձ հանեն այս շենքից»,-ասաց Լուիզա Խլղաթյանը։

Նրա եղբայրն էլ նշեց, որ մանկուց հաշմանդամության կարգ ունի, 26500 դրամ կենսաթոշակ է ստանում, որն իրեն չի բավականեցնում։

«Գնում եմ, օրավարձով բանվորություն եմ անում, օրվա հացի փող եմ վաստակում։ Իսկ պետական կառույցներում հաշմանդամներին չեն ընդունում»,-ասաց Խլղաթյանը։

Մեկ այլ հարևան էլ ասաց, որ իրենց ոչ մեկ հաշվի չի առնում։ Մինչև կարանտինը կարողանում էր աշխատել, սակայն հիմա դա էլ չկա։

«Հիմա կարանտին է, նստել ենք տանը, ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ ուտելիք, սոված կոտորվում ենք»։

Մանրամաները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը