Արմեն Թավադյանի գործը դատարանի նախագահը փոխանցել է այլ դատավորի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործը փոխանցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանից:
Նշենք, որ այսօր կայացել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում էլ դատավորը գործի քննությունը փոխանցել է Կարեն Ֆարխոյանին։ Արթուր Մկրտչյանն իր այս քայլը պատճառաբանել է գործի քննության արդյունավետությունն ապահովելու համար:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատավոր Արթուր Մկրտչյանը, ում ի սկզբանե մակագրվել էր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործը, նախկինում երկար տարիներ աշխատել է դատախազությունում, եղել է Լոռու մարզի դատախազը։ Բացի այդ՝ Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու որոշմամբ: 2019թ. հունվարի 18-ին նա բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների գրավի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որը նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Ա.Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարել է, որ տուժողներին կաշառելու անհրաժեշտություն չկա եւ չի եղել, քանի որ քրեական գործում չկա Ռ.Քոչարյանի դեմ որեւէ ցուցմունք, որը փոխելու կարիք լինի։
Արմեն Թադայանն ավելի քան երկու ամիս գտնվել է նախնական կալանքի տակ եւ միայն վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մարտի 11-ին վերացրեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը որպես մեղադրյալ է անցնում նաեւ 2019 թվականի մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի շենքի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի գործով ու մեղադրվում է ջրի պլաստիկե շշով Վարդգես Գասպարին հարվածելու մեջ։ Այս քրեական գործը նույնպես գտնվում է դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում։