Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված վարույթով հստակ մեսիջ է հղվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնելը հետապնդելի է լինելու. Միհրան Պողոսյան
Եթե իրականում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նրա համար, որ նա «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել, ապա դրանով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող դատական համակարգի համար ավելի խորը թաղման փոս են փորել՝ դատական համակարգն այնտեղ վերջնականապես թաղելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց փաստբան Միհրան Պողոսյանը:
Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով Արդարադատության նախարարույթունը կարգապահական վարույթ է հարուցել Ազարյանի նկատմամբ՝ Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:
«Ալեքսանդր Ազարյանը կապ չունի, թե ում օգտին, կամ ի վնաս ում է որոշում կայացնում, նա այն եզակի դատավորներից մեկն է, որը ցանկացած իրավիճակում է օրենքի և սեփական համոզման հիման վրա որոշում կայացնում: Ու այժմ կայացրած որոշման պատճառով Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցելով՝ կոնկրետ, հստակ մեսիջ է ուղարկվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշման կայացումը հետապնդելի է լինելու»,- ասաց նա:
Ըստ Պողոսյանի՝ նույնիսկ եթե կարգապահական վարույթն այլ պատճառով է հարուցվել, այլ ոչ թե կայացրած որոշման, ապա դա նրա նկատմամբ հետապնդումների շարքի շարունակությունն է:
«Ես կարծում եմ՝ իրականում ոչ թե հենց խափանման միջոցը փոխելու հանգամանքն է հանդիսացել հիմք, այլ սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ արդեն մոտ 1,5-ից 2 տարի շարունակվող վայրահաչոցների ու հետապնդումների շարունակությունն է, իսկ պատճառն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ազարյանն իր ներքին համոզմանը և օրենքին համապատասխան դատական ակտեր է կայացնում»,- ըդգծեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ ակնկալելի էր այս իշխնություններից, որ այդ ճանապարհով կգնան, այլ ոչ թե կհասկանան, որ իրականում ուժեղ իշխանությունը պատրաստ է հանդուրժել անկախ դատական համակարգ:
Դիտարկմանը՝ Ալեքսանդր Ազարյանը նախկինների ժամանակ էլ է իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացրել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օրինակ Ազարյանը օգոստոսին փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը, հրապարակից հայտարարեց՝ թող որոշ դատավորներ խելքները գլուխները հավաքեն, սա ինչի՞ մասին է խոսում, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը պատրաստ չէ ունենալ անկախ դատական համակարգ:
«Այս իշխանությունը պատրաստ չէ երկրում ունենալ օրենքով գծած սահմաններ և չի գիտակցում, որ այդ օրենքով սահմանները պաշտպանում է հենց դատական համակարգը: Իշխանությունը պատրաստ չէ դրան, այդ իսկ պատճառով էլ ցավագին է ընդունում դատավորների կողմից իրենց ոչ հաճո որոշումների կայացումը: Սրա հաջորդ քայլը լինելու է ամբողջապես տոտալ վերահսկողոթւյունը: Պատահական չէ այս տոտալ վերահսկողություն
մտցնելը դատական համակարգում: Իշխանությունը պատրաստ չէ որևէ պարագայում որևէ մարմնի կողմից ենթարկվելու քննադատության, այդ թվում՝ երբ մատնանշվում են իշխանության սխալները: Դատական համակարգը որոշակի առումով այն մարմինն է, որ սխալ լինելու պարագայում ըդնգծում է այդ սխալը և ցուցում է տալիս դատական ակտի տեսքով՝ վերացնելու այդ սխալը»,- նկատեց նա:
Միհրան Պողոսյանը պարզաբանեց, որ երբ քննիչը անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան, դա ներկայացնում է ՀՀ-ի անունից, և դատական համակարգը, երբ անձին չի կալանավորում, հայտնում է, որ քննիչը սխալ է եղել, այսինքն՝ բավարար պատճառաբանված չէ. «Որևէ մեկն այս պարագայում չի քննարկում՝ արդյոք ճիշտ չէր նկատել դատարանը, որ քննիչը սխալ է եղել, միգուցե ինչ-որ բան բաց էր թողել, հաշվի չէր առել, միանշանակ սլաքները ուղղվում են դեպի դատական համակարգը, այնինչ, եթե հետևեն դատական համակարգի խորհուրդներին և որոշումներին, ապա այլ կերպ կընթանա այս ամեն ինչը»,- հայտարարեց նա:
Փաստաբանի խոսքով՝ խնդիրը նրանում է, որ իշխանությունը ոչ թե փորձում է վեր հանել իր կողմից թույլ տված սխալները, այլ հակառակը՝ փորձում է «վերացնել» իշխանության տեսակետի հետ չհամաձայնող դատավորներին, և ոչ միայն դատավորներին, այլ տարբեր ոլորտներում է այդպես:
Ինչ վերաբերում է նրան, որ Ազարյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է, ինչի՞ համար են այս ճնշումները, Պողոսյանն ըդնգծեց, թե որովհետև չեն կարողանում Ալեքսանդր Ազարյանին պարտադրել իերնց հաճո դատական ակտերը, ամբողջ խնդիրը հենց այդտեղ է:
«Մենք օրինակներ շատ ենք ունեցել իշխանության նման գործունեության երկրի վարչապետի կողմից, Գլխավոր դատախազության կողմից. ունեինք այլ դատավոր, որը պատրաստ չէր պետության դիրքորոշումը պահպանել՝ Դավիթ Գրիգորյանը: Ի՞նչ տեղի ունեցավ, Հայաստանի Հանրապետությունն անհիմն քրեական հետապնդում նախաձեռնեց Դավիթ Գրիգորյանի նակտմամբ միայն մեկ պատճառով՝ իր վարույթում գտնվող քրեական գործով վերջինս այլևս քննություն չիրականցներց: Այնքան ակնհայտ են այդ հանգամանքները: Աեքսանդր Ազարյանը, երևի դատախազությանը և քննչական մարմիններին խանգարում է իր օբյեկտիվ գործունեությամբ, նրանից ազատվելու միջոցը կարգապահական վարույթ հարուցելն է: Սա ունենք, այս վիճակում է Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական պետություն գոյատևում»,-շեշտեց Միհրան Պողոսյանը: