Ամբոխի միջոցով տեղի ունեցած ցանկացած հեղափոխություն մետաֆիզիկական իմաստով անաստված բնույթ ունի։
Հեղափոխականների թիրախներից մեկը եկեղեցին է, քանզի ցանկացած հեղափոխական գործընթաց ուղղված է ավանդական ինստիտուտների և արժեքների՝ եկեղեցու, ընտանիքի, պետական կառավարման ռեժիմի, արտաքին հարաբերությունների վեկտորի դեմ։
Հեղափոխությունը սեռական կյանքում առկա խնդիրներով պայմանավորված սուբլիմացիոն էներգիայի պոռթկման հետևանք է և չի կարող հակաավանդական չլինել։ Կին–ամբոխը տրվում է տղամարդ–ամբոխավարին՝ սադոմազոխիստական ոչ ավանդական տարբերակով։ Դա ատելության հիմքի վրա կառուցված սեռական ակտ է, որն անընդհատ տեսարաններ է պահանջում՝ զոհերի տեսքով։
Երբ տեսարանները չեն արդարացվում, զոհի դերում հայտնվում է ամբոխավարը։ Սադիստի ու մազոխիստի տեղերն այդ փուլում փոխված են լինում։ Հեղափոխական ավանդույթն այդտեղ խախտվում է։
Հակաավանդականությունը հեղափոխությունների գլխավոր այցեքարտն է։
Հեղափոխության նպատակները վեհ են, գործիքները՝ ստոր, արդյունքները՝ ողբերգական։ Իրական հեղափոխությունը հետո է լինում։ Նախևառաջ մտքի, գաղափարների, համակարգերի ու արժեքների առումով։
Պարադոքսն այն է, որ հեղափոխականներն իշխանության գալուն պես դառնում են ռեակցիոն։ Նրանք, օրինակ, եկեղեցու դեմ են դուրս գալիս ռեֆորմացիա անելու հավակնությամբ, բայց քանի որ գաղափարապես դատարկ են լինում ու օգտապաշտ, ուստի ընդամենը կռիվ են տալիս եկեղեցապատկան նյութական արժեքները խլելու համար։ Այդպես եղավ և՛ ֆրանսիական, և՛ բոլշևիկյան հեղափոխությունների ժամանակ։
Եկեղեցին վերափոխվում է և նոր սոցիալական դոկտրին որդեգրում ամեն մի հեղափոխությունից հետո, բայց հետհեղափոխական աշխարհիկ իշխանության քայլերի ու առողջ հասարակության ճնշման արդյունքում։
Ամբոխահաճ հեղափոխականները որևէ հիմնարար փոփոխության ունակ չեն։ Նրանց հետաքրքրությունը մատերիալիզմի շրջանակներում է։
Քերի՛ր ցանկացած հեղափոխականի և տակից դուրս կգա Ծապլվարից փող պահանջող ընկեր Փանջունին։
Եկեղեցին և հեղափոխությունը

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից