ՊՆ-ը պարտակո՞ւմ է Անդրանիկ Քոչարյանի որդու բանակ չզորակոչվելու հիմքերը․ ինչու՞
ՀՀ վարչապետը, ասում են, չափազանց անհանդուրժող է բանակում չծառայածների հանդեպ։ Ճիշտ է՝ այս կառավարության անդամների և առհասարակ` իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունն այս կամ այն կերպ խուսափել է բանակից՝ վարչապետից սկսած, սակայն նրանք իշխանության գալու առաջին օրերին ասացին, որ այսուհետ այս մասով սկսում ենք մաքուր էջից, պետք է բանակում ծառայեն բոլորը։ Անգամ հետ գնացին և մի քանի նախկին պաշտոնյաների զավակների չծառայելու հիմքով գործ հարուցեցին. մասնավորապես՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի և այլոց որդիների վրա։ Իսկ հետո ոչինչ չգտան ու կարծես կարճեցին գործը։
Բայց պարզվում է, որ նոր կառավարությունը բացահայտ խրախուսում է պաշտոնյաների զավակների՝ բանակից խուսափումը։ Ընդ որում, խոսքը ոչ ավել ոչ պակաս՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի մասին է, որը պետք է գոնե պաշտոնն ստանձնելու պատճառով առաջի’նը որդուն ուղարկեր բանակ։
Եվ այսպես՝ գանք սկզբից՝ փորձելով բաց չթողնել ոչ մի փաստ։
2020 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ ՀՊՏՀ-ում։ Այդ ժամանակ նրան հարց հնչեց, թե ինչու չի ծառայել բանակում, որի պատասխանը չկար։ Օրենքը թույլատրում է զինծառայության չգնալ, եթե պաշտպանել ես թեկնածուական ատենախոսություն։ Մարդը պաշտպանել է ու չի գնում։
Բայց ուսումնասիրելով կենսագրությունը՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան մեր ուղղված պաշտոնական հարցմանն ի պատասխան պարզվում է՝
Լևոն Անդրանիկի Քոչարյանը (ծնվ․՝ 01․01․1994թ․), 27․08․2010թ․ ընդունվել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի առկա «Ապահովագրական գործ» մասնագիտության առաջին կուրս՝ անվճար հիմունքներով։ 31․05․2014թ․ ավարտել է և ստացել ֆինանսների բակալավրի ստիճան։
09․06․2014թ․ ընդունվել է ՀՊՏՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ դարձյալ անվճար, ավարտել՝ 07․06․2016թ․ և ստացել մագիստրոսի աստիճան։
16․06․2016թ․ ընդունվել է ՀՊՏՀ առկա ուսուցման (անվճար, տարկետման իրավունքով) ասպիրանտուրա «ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ (ֆինանսական հաշվառման ամբիոն)։ Ասպիրանտուրան ավարտելուց երկու ամիս առաջ՝ 17․04․2019թ․․ Լ․Ա․Քոչարյանը, իր դիմումի համաձայն, տեղափոխվել է «Բանկային գործ և ապահովագրություն» ամբիոն։ 2020թ․ փետրվարի 20-ին ՀՊՏՀ թիվ 014 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։
Համաձայն ՀՀ կառավարության 2016թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշման, ասպիրանտուրայի առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին։ Այսինքն, Լևոն Քոչարյանն ասպիրանտուրայում ուսուցումն ավարտել է 16․06․2019թ․։
Մեր երկրորդ հարցմանն ի պատասխան ԵՊՏՀ-ից ևս հենց այդ թիվը նշեցին՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանն ավարտել է ՀՊՏՀ ասպիրանտուրան 16 հունիսի 2019 թվականին:
Ստացվում է` Լևոն Անդրանիկի Քոչարյանը 2019թ․ հունիսի 16-ից մինչ 2020 թվականի փետրվարի 20-ը, այսինքն՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո շուրջ 8 ամիս շարունակ եղել է զինապարտ․ այդ ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել զորակոչ․ մեկը՝ ամառային զորակոչը,հայտարարվել է 2019 թվականի մայիսի 16-ին, որի համաձայն՝ պետք է մայիս-հուլիս ամիսներին զորակոչվեին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Այսինքն՝ պետք է զորակոչվեր նաև Լևոն Անդրանիկի Քոչարյանը, քանի որ ուսման հիմքով նրան տրված տարկետումն ավարտվել էր հունիսի 16-ին, և ինչպես հայտնի է նա դեռ չէր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։
Այնուհետ տեղի է ունեցել ձմեռային զորակոչը, որը հայտարարվել է 2019թ․ նոյեմբերի 7-ին։ Սակայն մեր հերոսը բաց է թողել նաև այդ զորակոչը։ Ինչպե՞ս։
Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան ընդամենը նշեց հետևյալը․ «Լևոն Անդրանիկի Քոչարյանը օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում պարտադիր զինծառայության զորակոչից՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։
Քաղաքացու կողմից պարտադիր զինվորակն ծառայության զորակոչից տարկետման՝ առողջական, ընտանեկան և ուսումը շարունակելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։
Հաշվի առնելով, որ ուսումն ավարտել է, իսկ միևնույն կրթական աստիճանի համար մեկից ավելի անգամ տարկետում չի տրվում, հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու համար՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանի ասպիրանտուրայի ժամկետը երկարացվե՞լ է, թե՝ ոչ և ի՞նչ իրավական հիմքով։
Ստացանք հետևյալ պատասխանը․ «Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի հմ. 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման» կարգի 33-րդ կետի` ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերում ասպիրանտուրայի ուսումնառության ժամկետի փոփոխություն կատարելու հիմքեր առկա չեն և հետևաբար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ժամկետի երկարացում չի իրականացվել»:
Սա տարօրինակ է, ի՞նչ խոսք։ Եթե ուսումն ավարտել է,ԿԳՄՍ նախարարությունը չի երկարացրել, քանի որ առնվազն օրենքով անհնար է, ապա ի՞նչ տարկետման մասին է խոսք գնում, ինչո՞ւ է ՊՆ-ն տարկետում տվել Լևոն Անդրանիկի Քոչարյանին, ի՞նչ հիմքով, ի՞նչ անձնական տվյալների մասին է խուսափում հայտնել Պաշտպանության նախարարությունը, եթե այդպիսիք ուղղակի չեն կարող լինել։
Դարձյալ նամակ գրեցինք ՊՆ՝ հստակ իմանալու համար՝ 2019թ․ երկու զորակոչերի ընթացքում Լևոն Անդրանիկի Քոչարյանին ի՞նչ իրավական հիմքով է տրվել տարկետում, իսկ եթե չի տրվել, ապա ինչո՞ւ չի զորակոչվել բանակ։
Օրենքով նախատեսված ժամկետի խախտումով (21 օր անց) ստացանք նույն պատասխանը, որն արդեն մեջբերել ենք․ «Քաղաքացու կողմից պարտադիր զինվորակն ծառայության զորակոչից տարկետման՝ առողջական, ընտանեկան և ուսումը շարունակելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։
Նախ զարմանալի է, որ նույն հարցման պատասխանը «քոփի-փեստ» անելու համար Պաշտպանության նախարարությանը պահանջվեց 21 օր։ Սակայն սա այնքան էլ էական չէ այս դեպքում, այլ՝ պատասխանն ինքը։
Կառավարության գրեթե բոլոր նիստերի ժամանակ օրակարգում ներառվում է հարց այս կամ այն անձին զինվորական ծառայության մեկ կամ մի քանի զորակոչերից տարկետում տալու վերաբերյալ՝ նշելով կոնկրետ պատճառներ՝ ֆուտբոլի հավաքականի մարզիկ է, բասկետբոլի հավաքականի, մասնակցելու է կրթական օլիմպիադայի, կամ 18-ը լրացել է, ու դեռ չի ավարտել ուսումը և այլն։ Դրանք գաղտնի ինորմացիա չեն, անգամ անձնագրի համարն է նշվում։ Բայց ՊՆ-ն որոշել է, որ հենց Անրանիկ Քոչարյանի, այսինքն՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որդու մասին տեղեկությունը գաղտնի է։
Ավելին, նախորդ կառավարության ժամանակ ևս կային պաշտոնյաներ, որոնք և որոնց որդիները չէին ծառայել բանակում։ Այն ժամանակ factor.am-ը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն, և շուրջ 5 տասնյակ պաշտոնյաների զավակների մասին հիմքերն այդ կառույցից մեկ առ մեկ տվել էին՝ տեղեկատվության թափանցիկությունը հաշվի առնելով։ Այս իշխանության պարագայում ևս եղել է նման հրապարակում՝ ՀԵՏՔ-ի կողմից՝ ՊՆ հարցումով։
Եվ ուրեմն ինչի՞ց է կամ ինչու՞ է խուսափում Պաշտպանության նախարարը։
Եթե այդ հիմքերը մաքուր են, ինչո՞ւ չի ներկայացվում։ Պարզեցինք՝ երիտասարդն ավարտել է ուսումը և երկու զորակոչից «պլստացել» է։ Տարկետում ինչի՞ հիման վրա է ստացել դրանից հետո, եթե օրենքն այլ բան է նշում՝ «Ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ ոլորտը կարգավորող իրավական ակտերում ասպիրանտուրայի ուսումնառության ժամկետի փոփոխություն կատարելու հիմքեր առկա չեն»։
Ի՞նչ է թաքցնում Դավիթ Տոնոյանը։ Ինչո՞ւ պետք է, օրինակ, նույն Տոնոյանի որդին, Նիկոլ Փաշինյանի որդին ծառայեն, Անդրանիկ Քոչարյանի որդին՝ ոչ։ Որովհետև ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագա՞հ է, ՊՆ վերահսկի՞չն է, «վե՞րխ» ունի պաշտպանության նախարարի վրա։
Ուշագրավ է, որ նույն Անդրանիկ Քոչարյանն Ապրիլյան դեպքեր է քննում՝ ինչու՞ էին այս հատվածում զինվորները քիչ, ինչու՞ են ասում, որ չկար վառելիք, որտե՞ղ են թերացել և այլն, հայրենասիրություն է քարոզում, «վատ հայրենասերների» մասին զեկույց գրում, «կեղտ» է ուզում բռնել՝ զուգահեռ մաքրելով սեփական կեղտե՞րը։
Հ․Գ․ Հաշվի առնելով, որ փաստերի համադրման արդյունքում կասկածներ են առաջանում կոռուպցիոն գործարքի վերաբերյալ, հրապարակումն ուղարկում ենք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, որը կարող է ընդունվել որպես հաղորդում հանցագործության մասին՝ հետաքննելու և իրավական ընթացք ստանալու հույսով։
Հ․Գ․ 2 Հաշվի առնելով նախկինում ՊՆ կողմից նմանատիպ հարցումների պատասխանի այլ վարքագիծը, հերթական հարցումն ենք ուղարկում Պաշտպանության նախարարի անունով․ կարծում ենք՝ արժե պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում բոլոր մանրամասներով պատասխանել են նույնանման հարցմանը, նշել են թե՛ պատճառները, թե՛ հիմքերը, իսկ այս մեկի մասին հղում են անում ինչ-որ գաղտնի տվյալների և չհրապարակելու մասին օրենսդրական դրույթի։

Աղբյուրը՝ yerevan.today