Սա քաղաքական հետապնդում է պարոն Ազարյանի նկատմամբ՝ մասնագիտական գործունեության պատճառով. Աթանեսյան
Ակնհայտ է, որ Ալեքսանդր Ազարյանը պարզապես թիրախավորվել է իշխանությունների կողմից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում կներկայացնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի շահերը:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը Տիգրան Աթանեսյանը որակեց որպես կոպտագույն ոտնձգություն՝ դատական համակարգի անկախության դեմ:
Աթանեսյանը գտնում է, որ Ալեքսանդր Ազարյանի թիրախավորման պատճառը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Թավադյանի գործերով կայացված որոշումներն են, այլև՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան դատավորի արձագանքը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե արդյո՞ք կա դատավոր, որ իր ասածը չի անի, եւ դատավոր Ալեքսանդր Ազարյանը պատասխանել է, որ ինքն է և չի անի:
«Նման բաները չեն ներվում: Ցավոք սրտի նման բաները չեն հասկացվում, մինչդեռ՝ պետք է ուրախ լինենք, որ ունենք դատավոր, որ երկրի ղեկավարին նման կերպ է պատասխանում: Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է պարոն Ազարյանի մասնագիտական գործունեության պատճառով»,- ասաց Աթանեսյանը:
Հարցին, թե արդյո՞ք սա չի կարող նախադեպ դառնալ, որ ոչ իշխանահաճո դատավորներին փորձեն ճնշել նաև կարգապահական վարույթներով, Աթանեսյանը պատասխանեց, որ կա օրինակ, երբ ոչ իշխանահաճո դատավորին քրեական պատասխանատվության են ենթարկում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը:
Փաստաբանի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ առկա է սարսափելի ճնշում գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ և դա անհերքելի փաստ է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Մեր տեղեկություններով՝ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին կայացված դատական ակտից հետո, որով արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
ՀՔԾ-ն ձեռնպահ է մնում մեկնաբանելուց տեղեկություններն առ այն, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է դիմել արդարադատության նախարարին՝ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար։