Սերժ Սարգսյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին (տեսանյութ)
Ես ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է այն ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Այս մասին ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հնձնաժողովին ներկայանալուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հարգելի լրագրողներ, ուզում եմ, որ դուք հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ»,-նշեց նա:
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ դիմել է հանձնաժողովին՝ իր մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար է համարել նիստն անցկացնել ապրիլի 16-ին:
«Արտակարգ դրությունն էլ երկարացվեց, ուստի, ես փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա, մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ մեր հանրությանը, ուստի ես խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում, և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց նա:
Երբեք, որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ. չկա այդպիսի բան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրությունների թեմային:
«Որ մենք ունենք թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք նաեւ բազմաթիվ բարեկամներ: Բոլորին խորհուրդ եմ տալիս դավադրությունների տեսություններով չղեկավարվել: Այն, ինչ լսում եք կամ ընթերցում եք որեւէ ինտերնետային կայքում, փորձեք մեկ այլ աղբոյւրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունը»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը հավելեց, որ երբ արտակարգ դրությունը կվերանա, մանրամասն ցանկացած հարցի՝ տրամաբանական, անտրամաբանական, կպատասխանի. «Մեր այդ հանդիպումը, որի մասին ասում եմ՝ լինելու է բացառապես ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Այնուհետեւ ես առաջարկելու եմ, որ դահլիճում գտնվող լրագրողները որոշեն, թե երբ է լինելու եւ որ թեմայով: Ես պատրաստ եմ լինելու խոսելու ինչպես Արցախի խնդրի մասին, տնտեսության մասին, կոռուպցիայ մասին, այնպես էլ իհարկե, 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին: Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու»:

Աղբյուրը՝ Tert.am
***

Աղբյուրը՝ news.am