Զոհրաբ Մնացականյանը մեկուկես մլն պարգևավճար է ստացել
Hraparak.am-ը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ստացել է 1 մլն 530 հազար դրամ պարգևավճար՝ յուրաքանչյուր ամիս՝ 765 հազար դրամ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան 30-օրյա ժամկետում պատասխանել են ԱԳՆ-ից։
Մնացականյանի տեղակալներ Շավարշ Քոչարյանը հունվար և փետրվար ամիսներին 558 հազարական դրամ,Հովհաննես Գրիգորյանը՝ 520 հազարական դրամ, 542 հազարական դրամ, Արտակ Ապիտոնյանը հունվարին ստացել է 689 հազար դրամ, իսկ փետրվարին՝ 520 հազար դրամ։ Նախարարն ու իր տեղակալները միասին վերցրած հունվարին ստացել են 3 մլն 75 հազար դրամ, իսկ փետրվարին 2 մլն 907 հազար դրամ պագևավճար։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարից մինչև մարտի 13-ը ԱԳՆ աշխատակիցները՝ ներառյալ նախարարն ու իր տեղակալները, ստացել են 72 մլն 147 հազար դրամ պարգևավճար, ԱԳՆ-ում ներկա պահին աշխատում է 265 աշխատակից։
Նախարարությունն ունի 12 ծառայողական մեքենա, որոնց շահագործման համար նշված ժամանակահատվածում ծախսվել է 815 լիտր «պրեմիում» տեակի, 4460 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզին և 1270 լիտար դիզելային վառելիք»։
Զոհրաբ Մնացականյանը մեկուկես մլն պարգևավճար է ստացել
Hraparak.am-ը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ստացել է 1 մլն 530 հազար դրամ պարգևավճար՝ յուրաքանչյուր ամիս՝ 765 հազար դրամ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան 30-օրյա ժամկետում պատասխանել են ԱԳՆ-ից։
Մնացականյանի տեղակալներ Շավարշ Քոչարյանը հունվար և փետրվար ամիսներին 558 հազարական դրամ, Հովհաննես Գրիգորյանը՝ 520 հազարական դրամ, 542 հազարական դրամ, Արտակ Ապիտոնյանը հունվարին ստացել է 689 հազար դրամ, իսկ փետրվարին՝ 520 հազար դրամ։ Նախարարն ու իր տեղակալները միասին վերցրած հունվարին ստացել են 3 մլն 75 հազար դրամ, իսկ փետրվարին 2 մլն 907 հազար դրամ պագևավճար։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարից մինչև մարտի 13-ը ԱԳՆ աշխատակիցները՝ ներառյալ նախարարն ու իր տեղակալները, ստացել են 72 մլն 147 հազար դրամ պարգևավճար, ԱԳՆ-ում ներկա պահին աշխատում է 265 աշխատակից։
Նախարարությունն ունի 12 ծառայողական մեքենա, որոնց շահագործման համար նշված ժամանակահատվածում ծախսվել է 815 լիտր «պրեմիում» տեակի, 4460 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզին և 1270 լիտար դիզելային վառելիք»։