Քաղաքական

17.04.2020 17:52


ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին․ Զախարովա

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին․ Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մշտական շփումներին աջակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիշը:

Ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման եւ դրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հարցեր:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը