Քաղաքական

18.04.2020 10:40


Պետական գործիչների վարքը վկայում է, որ պետք է ասել՝ փողոցում չեք գտնվում․ Տավուշի թեմի առաջնորդ

Պետական գործիչների վարքը վկայում է, որ պետք  է ասել՝  փողոցում չեք գտնվում․ Տավուշի թեմի առաջնորդ

Մեր քաղաքական գործիչները, պետական գործիչները, գոնե վերջին դեպքերի լույսի ներքո տակավին չեն հասկանում ինչպիսի դերակատարում ունի Հայ եկեղեցին: Այս մասին Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Հալածանքը մեր նշանն է, Աստծո կողմից է դա մեզ տրված: Մենք գիտենք, որ վարդերի ու մեխակների չենք արժանի, այլ հալածանքի: Պետական գործիչների վարքը վկայում է, որ պետք է ասել՝ փողոցում չեք գտնվում, եւ նրանք պետք է հասկանան մեր դերը մեր ժողովրդի կյանքում: Հատկապես ԱԺ փոխխոսնակի արտահայտությունները Վեհափառ Հայրապետի մասին, ուղղակի, զարմանքը քիչ է ասել, ցավ եմ ապրում, նաեւ այն մտքին են հանգեցնում, որ իրենք չգիտեն ով են եւ ինչով են զբաղված: Այն տպավորությունն ունեմ, որ չի էլ կարդացել, թե ինչ է ասել վեհափառը: Հուշել են, ինքն էլ ասել է»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը