Հիշի՛ր Նիկոլ, ով անցյալի վրա կրակում է ավտոմատից, ապագան նրա վրա կկրակի թնդանոթից
Պատասխանելով վարչապետի հայտարարությանը, թե լրագրողների 70 տոկոսն ու լրատվամիջոցների 99 տոկոսը սնվել են նախկին իշխանություններից' «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը նշում է. «Իսկ դատավորներն ովքե՞ր են»…
Նիկո՛լ, չկապակցված, զրպարտչական մտքերիդ (ձեռնպահ եմ մնում ավելի «ճշգրիտ» ու խիստ բնութագրումներից, ի վերջո բախտի բերմամբ, թե պատահմամբ ՀՀ վարչապետի աթոռն ես զբաղեցնում, առայժմ) հակադարձում եմ վկայակոչելով Չացկու (Թումանյանի հերոսներից չի, չշփոթես) մենախոսության հանրահայտ տողերը՝ «Իսկ դատավորներն ովքե՞ր են»… Օդում դատարկ կրակելը լավ բան չի։ Կարծում եմ, պետք է բարձրաձայնես բոլոր այն լրագրողների ու լրատվամիջոցների անունները, ում ակնարկել ես։ Հիշյալ ցուցակը չմոռանաս սկսել ՀԺ-ի ու անձամբ քո անուն-ազգանունով։ Հայաստանը փոքր երկիր է ու բոլորս էլ հիանալի գիտենք, թե որ լրատվամիջոցն ու անձամբ ո՛ր խմբագիրն է եղել լրատվական դաշտի հայտնի քիլլերը, որ իր թերթը «զենք» դարձրած ուղղել է հիմնականում գործարարների ու պաշտոնյաների դեմ։ Եթե կարծում ես՝ ՀՀ վարչապետի աթոռը սրբագրել է անցյալում արածներդ, սխալվում ես։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել…
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ «Իրատեսի» գլխավոր խմբագիր
Հ.Գ.1. Նիկոլ, անիմաստ լայվերի վրա ժամանակ վատնելու փոխարեն վերցրու «Հայոց լեզվի» դասագիրքն ու լեզու սովորիր։ Փողոցային խոսվածքը չի սազում զբաղեցրածդ աթոռին։ Հ.Գ.2. Հիշիր հանրահայտ ճշմարտությունը՝ ով անցյալի վրա կրակում է ավտոմատից, ապագան նրա վրա կկրակի թնդանոթից…:
Հիշի՛ր Նիկոլ, ով անցյալի վրա կրակում է ավտոմատից, ապագան նրա վրա կկրակի թնդանոթից
Պատասխանելով վարչապետի հայտարարությանը, թե լրագրողների 70 տոկոսն ու լրատվամիջոցների 99 տոկոսը սնվել են նախկին իշխանություններից' «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը նշում է. «Իսկ դատավորներն ովքե՞ր են»…
Նիկո՛լ, չկապակցված, զրպարտչական մտքերիդ (ձեռնպահ եմ մնում ավելի «ճշգրիտ» ու խիստ բնութագրումներից, ի վերջո բախտի բերմամբ, թե պատահմամբ ՀՀ վարչապետի աթոռն ես զբաղեցնում, առայժմ) հակադարձում եմ վկայակոչելով Չացկու (Թումանյանի հերոսներից չի, չշփոթես) մենախոսության հանրահայտ տողերը՝ «Իսկ դատավորներն ովքե՞ր են»… Օդում դատարկ կրակելը լավ բան չի։ Կարծում եմ, պետք է բարձրաձայնես բոլոր այն լրագրողների ու լրատվամիջոցների անունները, ում ակնարկել ես։ Հիշյալ ցուցակը չմոռանաս սկսել ՀԺ-ի ու անձամբ քո անուն-ազգանունով։ Հայաստանը փոքր երկիր է ու բոլորս էլ հիանալի գիտենք, թե որ լրատվամիջոցն ու անձամբ ո՛ր խմբագիրն է եղել լրատվական դաշտի հայտնի քիլլերը, որ իր թերթը «զենք» դարձրած ուղղել է հիմնականում գործարարների ու պաշտոնյաների դեմ։ Եթե կարծում ես՝ ՀՀ վարչապետի աթոռը սրբագրել է անցյալում արածներդ, սխալվում ես։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել…
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
«Իրատեսի» գլխավոր խմբագիր
Հ.Գ.1. Նիկոլ, անիմաստ լայվերի վրա ժամանակ վատնելու փոխարեն վերցրու «Հայոց լեզվի» դասագիրքն ու լեզու սովորիր։ Փողոցային խոսվածքը չի սազում զբաղեցրածդ աթոռին։
Հ.Գ.2. Հիշիր հանրահայտ ճշմարտությունը՝ ով անցյալի վրա կրակում է ավտոմատից, ապագան նրա վրա կկրակի թնդանոթից…:
Աղբյուրը՝ hraparak.am